Եղիշե. « Վարդանի և Հայոց Պատերազմի մասին » (V դար համառոտ)

vardan-hayoc-patmutyunԵղիշեի երկը ժամանակային մեծ ընդգրկում չունի: Այն վերաբերում է 440- 450 թթ.-ի հայ-պարսկական ընդհարումների պատմությանը և դրա հետ կապված իրադարձություններին: Հեղինակը իր նկարագրած դեպքերի ոչ միայն ժամանակակիցն է, այլև ականատեսը: Դիմելով իր մեկենասին՝ Դավիթ Մամիկոնյանին, նա նշում է, որ իրեն հաճելի չէ գրել իր ժողովրդի ցավերի ու տառապանքների մասին:

Համառոտ առաջաբանից բացի երկը ունի 7 գլուխներ՝ եղանակներ և երկու հավելված: Առաջին եղանակի սկզբի տողերում խոսելով հայ Արշակունիների թագավորության անկման և Հայաստանի մեծ մասի Պարսկական տիրապետության տակ անցնելու մասին, պատմիչը որպես ոչ անկարևոր հանգամանք նշում է, որ թեև դրանից հետո հայերը հարկատու են դառնում Պարսկաստանի գահին, սակայն այրուձին հայ նախարարների տրամադրության տակ էր:

Երկրորդ եղանակն անդրադառնում է պարսից արքա Հազկերտ Բ-ի և պարսից արքունիքի կողմից հայերին պարտադրված կրոնափոխության առաջարկությանը, Հայաստանի հոգևորական և աշխարհիկ առաջնորդներին ուղարկված հրովարտակի բովանդակությանը, Արտաշատի ժողովի և հայոց մեծամեծների ստորագրությամբ պատասխան նամակին, որով հիշյալ առաջարկը մերժվում է:

Հազկերտը տարեցտարի Պարսկաստան է կանչում զանազան երկրների, այդ թվում նաևհայոց երկրի իշխաններին և օգտվելով այդ երկրների անօգնական վիճակից՝ սկսում է հալածել քրիստոնյաներին։ Առաջ է քաշում «կրտսերներին ավագների միջից, ևանարգներին՝ պատվականների միջից, և տգետներին՝ գիտունների միջից, ևվախկոտներին՝ քաջ մարդկանց միջից». բոլոր արժանավորներին ետ է քաշում ևանարժաններին առաջ մղում, ոմանց խաբում է ոսկով ու արծաթով, այլոց՝ առատպարգևներով, շատերին ագարակներ և գյուղեր նվիրելով, ոմանց էլ՝ պատիվներ և մեծամեծիշխանություններ շնորհելով և խոստանալով հավասարեցնել իր սիրելի նախարարներին,եթե ուրանան քրիստոնեությունը և դառնան մոգական կրոնին: Բայց այդ հնարները չենօգնում և ի վերջո թագավորն արդեն բացահայտորեն, նամակով պահանջում է, որ ուրանանքրիստոնեությունը և երկրպագեն արեգակին ու կրակին: Թագավորի այդ պահանջը ևսխիստ ընդդիմության է հանդիպում, և սկսվում են անլուր հալածանքներ, անարգանք ուտանջանք բոլոր քրիստոնյաների, մասնավորապես հայ նախարարների նկատմամբ։

Հայաստան է ուղարկվում Դենշապուհ պարսիկը` իբրև թե հարկերը և այրուձիու պարհակըթեթևացնելու: Այդ նպատակով կատարված աշխարհագրի հետևանքն այն է լինում, որեկեղեցին հարկի տակ է դրվում, վանքերն ու վանականները՝ նույնպես, երկրի հարկերնծանրանում են, Դենշապուհը նախարարներին բանսարկությամբ գժտեցնում է, հայհազարապետին պաշտոնից հեռացնելով՝ տեղը պարսիկ է բերում և մի մոգպետ էլ դատավորաշխարհին։ Հարկերի ծանրության մասին Եղիշեն ասում է. «Որովհետև որտեղից պետք էհարյուր դահեկան առնել, կրկնապատիկն էին առնում» :

Վերոհիշյալ նամակի հետևանքն այն է լինում, որ մի խումբ, հայ նախարարներ,սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորաթյամբ, պարսից արքունիք են կանչվում ևտագնապի ու նեղության մեջ ստիպված են լինում արտաքուստ ուրանալքրիստոնեությունը, և թագավորի հրամանն ընդունելով բազմաթիվ մոգերի ու մոգպետներիհետ վերադառնում են Հայաստան՝ քրիստոնեությունը վերացնելու և մոգությունը նրափոխարեն հաստատելու խոստմամբ։

Երբ նախարարների ուրացության լուրը հասնում է Հայաստան՝ հոգևորականությունըամենուր քարոզիչներ է ուղարկում, և որոշվում է ամեն կերպ դիմադրել հայնախարարներին ու պարսիկներին։ Պարսիկները փորձում են Վասակ մարզպանիաջակցությամբ իրագործել իրենց մտադրությունը, բայց զայրացած ժողովուրդը ոտքի էկանգնում, և վերահասու լինելով, որ Վարդանը և նրան շրջապատող իշխանները առերես ենուրացել և պատրաստ են իրենց հետ միասին գործելու, պարզում են ապստամբությանդրոշը հայրենիքի ու խղճի ազատության համար պայքարելու։ Պարսկաստանից եկածբանակը շատերին սպանում, շատերին էլ գերի է վերցնում: Վերջիններիս թվում է լինումնաև Վասակ մարզպանը, որն այժմ կեղծորեն հավատարմության երդում է տալիս։

Մինչ նրանք այսպիսի հաջողությունների մեջ էին, գալիս է Աղվանից հազարապետը երկրիեպիսկոպոսի հետ միասին և օգնություն խնդրում պարսիկների դեմ, որոնք մեծ զորքով ևմոգերի բազմությամբ եկել գրավել էին Աղվանից աշխարհը և ուզում էին այնտեղզրադաշտական կրոն հաստատել։ Դրության լրջությունը լավ ըմբռնելով՝ Հովսեփկաթողիկոսն ու Վարդան սպարապետր, Վասակ Սյունին և Ներշապուհ Ռմբոսյանը հատուկպատգամավորության միջոցով օգնություն են խնդրում հունաց Թեոդոս կայսրից, իսկ իրենքամբողջ հայոց զորքը երեք մասի բաժանելով մի մասը հանձնում են Ներշապուհ ՌմբոսյանինԱտրպատականի սահմանները պաշտպանելու, երկրորդ մասը թողնում են Վասակ Սյունուհրամանատարության ներքո՝ Միջնաշխարհը պաշտպանելու, իսկ երրորդ մասը Վարդանսպարապետի առաջնորդությամբ ուղարկում են Աղվանից երկիրը՝ այնտեղ պարսիկներիդեմ կռվելու և երկրից դուրս քշելու համար։ Վարդանը պատվով ու հաջողությամբկատարում է այս հանձնարարությունը, պատերազմի մեջ հաղթում է պարսիկներին ևերկրից վտարում։ Բայց հենց այդ ժամանակ էլ լուր է առնում, թե Վասակը դավաճանել էմիաբանության ուխտին և եռանդուն գործունեություն է սկսել ուխտին հավատարիմնախարարների և նրանց ընտանիքների դեմ։ Սպարապետը անմիջապես իր զորքովվերադառնում է, Վասակին քշում Միջնաշխարհից։

Տեսնելով, որ գործը սպառնալից և վտանգավոր բնույթ է ստանում, պարսից արքան քրիստոնեական կրոնի ազատության հրաման է տալիս և խոստանում է ներելապստամբներին, բայց արդեն ուշ է, և հայերն այլևս նրա խոստումներին վստահել չենկարող։

Այս անցքերը տեղի են ունենում 450-451 թվականների ձմռանը: Պարսից պետության մեծհազարապետն էլ եկելնստել է Հայաստանի սահմաններին մոտիկ Փայտակարանքաղաքում, իր մոտ է կանչել Վասակ Սյունուն և խոստանալով նրան Հայոցթագավորությունը՝ փորձում է նրա միջոցով քայքայել հայոց միաբանությունը։ Վասակին ունրա շուրջը հավաքվածներին մեծ պատիվներ ու պարգևներ խոստանալով՝ Միհրներսեհհազարապետը վերադառնում է Պարսկաստան, դեպի Հայաստան արշավող պարսից զորքիգլուխ նշանակելով Մուշկան Նիսալավուրտ զորավարին։

Ճակատամարտն արդեն անխուսափելի է։ Վարդան սպարապետն իր բազմաթիվհամախոհներով՝ 66 հազարանոց բանակի գլուխ անցած գալիս բանակ է դնում Տղմուտգետի ափին՝ Ավարայրի դաշտում, մի գեղեցիկ ճառով քաջության ու անվեհերությանհորդոր է կարդում իր զորականին։

Տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը։ Հայերն իրենց խիզախ զորավարների և արիսպարապետի ղեկավարությամբ քաջության հրաշքներ են գործում և տեղտեղ սաստիկնեղն են գցում պարսիկներին, բայց ի վերջո ստիպված են տեղի տալ և պատերազմի դաշտըթողնել պարսիկներին, որոնք թվով մի քանի անգամ գերազանցում են հայերին և ունենռազմական փղեր։ Պատերազմի դաշտում Վարդանի և իր համհարզների հետ ընկնում են1036 հոգի, պարսիկներից՝ եռապատիկ ավելի։ Սակայն պայքարը դրանով չի դադարում:Ցրված հայոց զորքի մի մասն ամրանում է բերդերում ու լեռներում և անվեհերությամբշարունակում է կռիվը պարսից բռնության դեմ, մինչև որ պարսից թագավորն ստիպված է լինում տեղի տալ և զիջումներ անել Հայաստանին։

Գիրքն ավարտվում է գերության մեջ տառապող հայ փափկասուն կանանց ծանր դրության նկարագրությամբ:

Ստորև բերված են Եղիշեի Մատյանի առավել հայտնի ասույթները:

«Լավ է աչքով կույր լինել, քան մտքով»:

«Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել։ Թագավորը միայն իր համար չէ պատասխանատու, այլ նաև նրանց համար, որոնց կորստյան պատճառ է եղել»։

«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն»: «Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը` չար գործերի ծնողը»։

 Եղիշեի «Պատմությունը» ճակատագրական ազդեցություն է ունեցել հետագա շրջանի ողջ հայ գրականության վրա։ Այդ Մատյանի ներշնչանքով գրվել են շարականներ, բանաստեղծություններ, պիեսներ։ Եղիշեի «Պատմությունը» հիմք է դարձել նաև Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի համար։ 

tarntercum