Եղիշե Չարենց. «Երեքի դեկլարացիա» (1922 թ. համառոտ)

yeghishe_charentsԴեկլարացիայի հեղինակները (Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովը և Ազատ Վշտունին) հայտարարում են.

Ներկա հայ բանաստեղծությունը թոքախտավոր է և անխուսափելիորեն դատապարտված է մահվան։

Մենք հանդես ենք դալիս որպես ախտահանողներ։

Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ և երկաթե առողջություն։

Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը։

«Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը:

Մեզ համար «անապատները» դարձել են բազմաժխոր քաղաքներ։

Իսկ մեր երակների մեջ զգում ենք բազմահազար ամբոխների հույզը:

Դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցներն ու մասսաները և գրքերից դեպի կենդանի խոսքը։

Արտահայտել այն, ինչ այժմեական է` շարժում, դասակարգային պայքար, երկաթ, կարմիր։

Ընդունել ռիթմը որպես շարժում։

Պատկերը որպես կենցաղի բնորոշում։

Ոճը և լեզուն որպես տվյալ նյութի և խառնվածքի արտահայտություն։

Դեկլարացիան ամփոփում են հետևյալ նշանաբանները.

Կորչեն գրական արիստոկրատ շկոլաները, և առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը և սալոնային կանայք:

Կեցցե գեղարվեստական կենդանի խոսքը` ստեղծագործող բազմությունների մեջ:

Կեցցե ստեղծագործող բազմությունը իր հզոր ոիթմով:

Կեցցե պրոլետարական հեղափոխությունը:

tarntercum