Եզոպոս. «Առակներ»

EzoposԵզոպոսը անտիկ աշխարհի առաջին առակագիրն է և ժանրի սկզբնավորողը։ Եզոպոսի մասին հիշատակում է Հերոդոտոսն իր «Պատմության» մեջ, որի հիման վրաենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է Ք. ա. 6-դ. դարում,Սամոս քաղաքում, եղել է ոմն Յադմոնի թրակացի կամ փռյուգիացի ստրուկը և սպանվել է Դելփիքում։ Եզոպոսին հիշատակում է նաև հույն կատակերգու Արիստոփանեսը: Ինչպես նշում է Պլատոնը իր «Ֆեդոն» տրամախոսության մեջ, Սոկրատեսը, սպասելով մահավճռին, չափածո է փոխադրել Եզոպոսի առակները: Ուշ անտիկականության շրջանում լայն տարածում է ստանում «Եզոպոսի կենսագրությունը» վեպը: Այստեղ Եզոպոսը հանդես է գալիս որպես տգեղ և կուզիկ իմաստուն ստրուկ (նախատիպը Հոմերոսի «Իլիականի»Թերսիտեսն է), որը ծաղրում է իր փիլիսոփա տիրոջը: Այսպես, Եզոպոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսը, կարգադրում է հյուրասիրության ժամանակ մատուցելաշխարհի ամենալավ ուտեստը: Եզոպոսը ճաշ է պատրաստում լեզվից: Երբ նրան հարցնում են, թե ինչու է լեզու մատուցել, Եզոպոսը պատասխանում է, որ լեզուն է ամենալավ ու ամենագեղեցիկ կերակուրը, քանզի լեզուն է պահում ողջ մարդկային իմաստնությունը, գիտությունը և գեղեցիկ մտքերը: Հաջորդ օրը տերըդարձյալ պատվիրում է ուտեստ պատրաստել, բայց այս անգամ՝ աշխարհիամենավատ բանը: Եզոպոսը դարձյալ լեզու է մատուցում: «Լեզվից ավելի վատի՞նչ կա աշխարհում,- բացատրում է  նա,- լեզուն է բոլոր վեճերի,գժտությունների և պատերազմների պատճառը»:

Հին աշխարհը չի կասկածել Եզոպոսի գոյությանը: Առակագրի անձի պատմականությունը առաջին անգամ կասկածի տակ է դրել Մարտին Լյութերը: 18-րդ դարի բանասիրությունը հիմնավորել է այդ կասկածը: Եզոպոսի անունով պահպանվել է 427 առակ: Հենց այս առակներն են հետագայում մշակել ու թարգմանել նշանավոր առակագիրներ Լաֆոնտենը և Կռիլովը: Ակնհայտ է, որ հայ առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին ևս գործ են ունեցել եզոպոսյան նյութի հետ:

Ձկնորսն ու ձկնիկը

Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բացթողնի իրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելիշատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց. “Հիմա՞ր եմ, ինչ է, որ ձեռքիս որսըբաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով”:

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհումայդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. “Է՛,բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր”:


Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:

Աղվեսն ու կոկորդիլոսը

Աղվեսն ու կոկորդիլոսը վիճեցին, թե իրենցից ով է ավելի նշանավորըԿոկորդիլոսը շատ գովեց իր նախնիների փառքը, շատ բաներ ասաց և վերջապես հայտարարեց, որ իր նախահայրերը եղել են գիմնասիրաքեսներ: Աղվեսը պատասխանեց. “Հա՛, էլ մի՜ ասա, կաշվիցդ էլ երևում է, թե ինչքա՜ն ես չարչարվել գիմնասիոնում”:


Տռզած աղվեսը

Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողելՆերս սողաց և եղածչեղածը փորը քաշեց: Աղվեսն այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ միուրիշ աղվես նրա տնքոցը լսեց, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել: Եվ իմանալով պատահածը, ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձիր նույնը, ինչներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:


Աղվեսն ու դիմակը

Աղվեսն ընկավ արձանագործի արհեստանոցը, ուր եղածչեղածն իրար խառնեց:Եվ այստեղ նրա աչքովն ընկավ ողբերգակի դիմակը: Աղվեսը բարձրացրեց ու ասաց. «Ի՛նչ գլուխ է, բայց ուղեղ չունի»:


Ժլատը

Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավթաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիսգնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայվույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:

tarntercum