Դերենիկ Դեմիրճյան. « Քաջ Նազար » (1923 թ. համառոտ)

demichan-qagh-nazarԿատակերգությունը բաղկացած է հինգ արարից: Առաջինարարում Քաջ Նազարը նստած է տանը: Մորթին գցել է դռանը,վրան թեք ընկած, կիսաքուն երազում է: Կինը՝ Ուստիանը,չարադեմ, կոպիտ և հաստլիկ կին է: Կերակուր է խառնումթոնրի մեջ: Վիճում են, անվայել խոսքեր ասում իրար: Նազարըվախկոտ է, և ամենից շատ վախենում է կնոջից: Սա հաճախփայտն առած ընկնում է հետևից ու քոթակում, որ սա չիաշխատում: Նազարը կարծում է, որ կինը պիտի աշխատի, քանիոր ինքը ազնիվ է և պետք է միայն ուտի, վայելի: Գրքերի մեջ էգրած: Նրա պապի ապուպապը թագավոր էր: Ցեղով ազնիվ են: Նազարը մեծմեծ խոսում է,իբր գնում է Դաղստանի ավազակների աչքին երևա, գեղին վնաս չտան: Իրականումմորթին քարշ է տալիս դռան հետև՝ վեր ընկնում վրան, ու անընդհատ հրամայում, բայցանգամ մթից է վախենում: Գալիս է հարևանուհին և Ուստիանին խնդրում, որ գնա երեխայիվախը չափի: Այդ ընթացքում մի ցնդած տիրացու է գալիս և ասում, թե Նազարիսատկացրած ճանճերը իրականում դյուցազներ են: Իբր երազ է տեսել, որ հայտնվել է հուրերկնային և ջարդել հազար դյուցազն: Այդ դյուցազնը Նազարն է: Նա կտիրի աշխարհին,թագավոր կդառնա: Գիրքն է բացում, կարդում, ահա նշանները, ամեն ինչ ճիշտ է: Փալասիվրա գրում է՝ «Անհաղթ Նազար, քաջն Նազար, Մին կզարկի, ջարդի հազար»: Փալասըկապում է Նազարի նիզակին: Նույն երեկո Ուստիանը, հոգնելով Նազարիմեծախոսությունից, նրան մթով դուրսն է թողնում, դռան արանքից դուրս գցում Նազարիժանգոտ սուրը, դրոշակը, չուխան: Մթից վախեցած Նազարը փախչում է տան հետևը ձախկողմից, ուր անտառն է: Այստեղ են Սաքոն, Ոսկանը , որոնք լսելով Նազարի մեծաբերանխոսքերը, կարծում են, թե իսկապես կռիվ է, Քաջ Նազար անունով մեկն էլ ջարդուփշուր էանում բոլորին, մինչդեռ Նազարը վախից է մութ անտառում սպառնագին կանչում, ինքնիրեն խոսում, հնարածին բաներ ասում: Սաքոն ու Ոսկանը սարսափար փախչում են:Երկրորդ արարում Նազարը ներկայացվում է Զորբաստանում: Հյուրեր են հավաքված:Հեռվից տեսնում են Նազարին և որպես անցորդի հրավիրում իրենց խնջույքի սեղանի շուրջ:Գալիս են Սաքոն, ապա Ոսկանը: Սաքոն պատմում է հնարածին կռվի մասին՝ թե իբր ինքնէլ Քաջ Նազարին է ջարդել, բայց երբ հյուրերը հասկացնում են, որ Քաջ Նազարն այնտեղնստած է, սա խոսքն փոխում է, ու ասում, որ վերջում հաղթեց Քաջ Նազարը, թեև մթի մեջայդ օրը ոչ ոք ոչինչ էլ չէր տեսել, բացի ձայներ լսելուց: Խնդրում են Քաջ Նազարին ազատելիրենց, իրենք իշխաններ են, բայց գերի են հարևանների ձեռին: Դրանք յոթը հսկաներ են:Սկզբում Նազարը վախենում է, բայց իմանալով, որ դրանք հեռու են, սկսում է էլի մեծմեծխոսել, իբր ինքը շատ հսկաներ է փշրել, դրանցից միայն փոշի է մնացել, այն էլ դրել էհամայիլի մեջ: Ցույց է տալիս: Ոգևորվում են, գնում են հսկաներին ջարդելու: Աշխույժթամադան, մագաղաթե վարժապետը, ալախոսիկ տերտերը, դուդուկչիները երգում են ևնվագում: Մի գյուղացի է գալիս, օգնություն խնդրում, թե վագր է գալիս: Սրանք կարծելով,թե Նազարը հենց մի այդպիսի սխրանքի է տենչում, դեմ են անում նրան վագրին: Նազարըվախից ծառն է բարձրանում, վագրը գալիս ու հենց այդ ծառի տակ է կանգնում: Նազարըպատահաբար վրան ընկնելով, սարսափահար փաթաթվում է վագրին, իսկ մարդիկկարծում են, թե նա բռնել է վագրին: Հավաքվում են շուրջը, զարկում վագրին: Բոլորըհիացած են Նազարի քաջությամբ: Երրորդ արարում Նազարը ներկայացվում էՀսկաստանում: Խոր անտառում բարձրանում է հսկաների կիկլոպյան ամրոցը: Այստեղ ենբնակվում Խոզենին, խելքի ծով Դանգիզը, իմաստուն Ղոռոբուղան, Ղառաղուռան,Ղորոնթին, Ղուզղունը, Արջաթոթոշը, և սրանց քույր Փերիշան: Բռնել են տերտերին, բայցնրանից մեռելի հոտ է գալիս: Սա բացատրում է, որ Քաջ Նազարը ջարդում է հսկաներին,նրա համար մատաղ են արել ողջ աղը, դրա համար հսկաներին աղ չեն ուղարկել: Գալիս էժողովուրդը: Հսկաները հեռվից հետևում են: Նազարը ցույց է տալիս շորի մեջ փաթաթած միհատիկ փոշին, իբր թե հսկաներից դա է միայն մնացել: Հսկաները դուրս են գալիս, բոլորըփախչում են, իսկ Նազարը վախից վազում է մե´կ դեպի մի հսկան, մե´կ դեպի մյուսը:Սակայն հսկաները, նրան բռնելու փոխարեն, չոքեչոք վազում են նրա մոտ: Տերտերըխնդրում է Նազարին նրանց թողություն տալ: Զարմացած Նազարը հանում է թուրը,հսկաները տակով անցնում են, սկսում ծառայել Նազարին: Թագավորից դեսպան է գալիս:Հսկաները պատվիրում են հայտնել թագավորին, որ այսուհետ նրանց թագավորը Նազարնէ, այդ թագավորին այլևս չեն ճանաչում: Թագավորը զորքով գալիս է, բայց այս անգամ էլՆազարի բախտը բերում է: Բարձրանում է ծառի վրա, որի փտած ճյուղը պոկվում է,Նազարը դրանով ընկնում է ձիու վրա, և խրտնած ձին սլանում է: Կարծում են, թե Նազարնինքը պոկեց ծառը և սարսափահար փախչում են: Թագավորը մեռնում է, նրա ժողովուրդըգալիս է ու խնդրում, որ Նազարը միացնի նրանց ու դառնա բոլորի թագավորը: Չորրորդարարում Նազարը ներկայացվում է որպես թագավոր: Գալիս է Ուստիանը: Կարծում է, երազէ: Լսել էր, բայց չի հավատում: Նրան թագուհու զգեստներ են հագցնում, այժմ նա լսում էամուսնուն, բայց չի հասկանում, թե վախկոտ Նազարն ինչպես  է թագավոր դարձել:Նազարը բացատրում է, որ գաղտնիքը մարդու բախտն է, ինքը նկատել է, որ ինչ էլ լինումէ, իր բախտը բերում է: Սենեկապետը հայտնում է, թե տասը թագավոր գալիս են իրենց վրակռիվ, խախտել են դաշինքը և պատերազմում են: Այս անգամ Նազարը չի գնում, ուղարկումէ զինվորներին: Նազիրը և զորավարները ուրախ են, առնվազն քառասուն հազար մարդկջարդվի, բայց կռիվը մեծանում է, տագնապ է: Նազարը փախչում է, և երբ նրան տեսնումեն, դարձյալ խրախուսվում են, իսկ թշնամին սարսափած փախչում է: Դարձյալհաղթություն է: Ուստիանը շշմած է: Հինգերորդ արարը ներկայացնում է Քաջ Նազարիվերջը: Այժմ Քաջ Նազարը որոշել է ջարդել ողջ աշխարհը: Հրամայում է կռվի հանել նաևժողովրդին: Սակայն զորքը լքում է ռազմադաշտը: Սենեկապետը, նազիրն ու վեզիրըվախենում են այդ մասին հայտնել Նազարին, որը հրամայել է չանհանգստացնել իրեն:Նազարի մոտ են գալիս երեք թագուհի: Նրանց ամուսին թագավորները մեռել են, նրանքսիրահարվել են Նազարին: Այստեղ արդեն գործի է անցնում Ուստիանը, ծեծում է Նազարին և ի վերջո բոլորին պարզ է դառնում Նազարի վախկոտ բնությունը: Փաստորեն ամեն ինչերազ էր,- ասում է Ուստիանը ու հեռանում:   

tarntercum