Դերենիկ Դեմիրճյան. «Վարդանանք»-1 (1943թ. համառոտ)

demirchan-vardananqԳիշերը խոժոռվել է Տարոնի դաշտավայրի վրա: Խավարի միջից նայում է Աշտիշատիվանքը: Վանականները և զորականը զրուցում են: Վերջինս կոչ է անում սրանց թողնելերկպառակությունը և սկսել քարոզը միաբանության: Հրաժեշտ է տալիս այդ հույսով:Արծվին հետևում է նրան: Զորականը Վարդան Մամիկոնյանն է` սպարապետը: Հանդիպումեն վարազի որսից վերադարձող մի խմբի, որոնց թվում է նրա դուստրը և գեղեցիկ միաղջիկ: Նրանց վրա են հարձակվել պարսից վերակացու զորքի զինվորները, ուզում էինառևանգել դեռատի աղջկան: Պատանիները լավ կռվել են, երկուսը սպանվել են, մյուսները`փախել:

Մտնում են ամրոց: Նստած են չորս հոգի` Ամատունյաց Վահան նախարարը` ԱրշակունյացՀայաստանի վերջին Հազարապետը, Մոկաց Արտակ և Ռշտունյաց Արտակ նախարարները ևԱրծրունյաց տեր Ներշապուհը: Վարդանը Աշտիշատում ստացել է արքայի ուղարկածհրովարտակի պատճենը: Այն ուղղված է հոգևոր տիրոջը և իրենց: Հազկերտն ուզում է`հայերը ընդունեն զրադաշտական կրոնը: Պետք է պատասխան տալ մի առ մի կամներկայանալ արքունի դուռը` իրեն: Քննարկում են: Ռշտունյաց նախարարը դեմ է, կարծումէ, որ դա կրոնական վեճ է, ուրեմն թող կաթողիկոսն էլ պատասխանի: Իրենց գործը չէհոգևոր դասի համար արյուն թափելը: Վարդանը մտածում է, որ կլինեն նաև այլ դեմնախարարներ: Որոշում են միանալ հոգևորականությանը և միասին տալ պատասխանՀազկերտին: Պետք է շտապ գնալ Արտաշատ:

Պարսիկ հարկահանները Դենշապուհի հրամանով քամում են վանքերը, ապա շենը:Շինականներն ընդդիմանում են: Նրանց մեջ աչքի է ընկնում Առաքելը, ով կդառնաաստիճանաբար ձևավորվող ժողովրդական շարժման ղեկավար: Բակուր գյուղապետը այստեսարանների մասին պատմում է մարզպանին` Վասակին: Սակայն վերջինիս ավելի շատհուզում է իր մարզպանության հարցը: Նրան մրցակից է փեսան` Վարազվաղանը, ումարտաքսել է Սյունիքից քրոջ հետ դաժան վարվելու պատճառով: Վարազվաղանը կարող էնստել մարզպան` իր տեղը: Վասակը անհասկանալի կապի մեջ է Վարազդուխտի`Վարազվաղանի քրոջ աղջա հետ: Սա հաճախ հյուր է գալիս ու առանձնանում Վասակի հետնրա օթևանում: Փառանձեմը` Վասակի կինը, զգում է նրանց հոգևոր կապը: ՎասակըՎարազդուխտին ուղարկելու է Պարսկաստան, քանի որ Դենշապուհը իր տակն է փորում:Կինը ուրախ է, ուրեմն հարկավոր է Վասակին կարևոր գործի համար: Փառանձեմը ապրումէ միանձնուհու կյանքով: Նա զբաղբվում է տղաների՝ Ներսիկի ու Բաբիկիդաստիարակությամբ, գրքեր կարդում: Հայրը, հակառակը, ուզում է նրանց տանելՊարսկաստան, պարտադրում է տղաներին խոսել պարսկերեն, որին սրանք ընդդիմանումեն: Չեն սիրում հորը, քանզի սա նվաստացնում է Փառանձեմին: Վասակի հեռահարնպատակը թագավոր դառնալն է:

Մոկաց Արտակ նախարարը սիրահարվում է Ռշտունյաց նախարարի քենուն՝ Անահիտին:Աղջիկը ևս անտարբեր չէ: Արտակն ասում է, որ կգնա խոսելու նրա ծնողի հետ. մինչևպատերազմը: Աղջիկը համաձայն է:

Արտաշատ: Հավաքվել են նախարարները: Ժամանել է նաև Դենշապուհը և այլ պարսիկմեծամեծներ: «Հրովարտակի պատասխանն ուշանում է, արքայից արքան կարող է սաստիկբարկանալ»,- ասում է Դենշապուհը: Վեհմիհրը և Որպիզդ մոգպետը ևս ժամանել ենԱրտաշատ: Հայտնում են, որ Հազկերտը այսօր ևեթ սպասում է պատասխանի: Վասակըկողմնակից է դավանափոխության: Նրա կողմն են անցել Գադիշոն, Գյուտը և ՌշտունյացԱրտակը: Մյուսները Վարդանի հետ դուրս են գալիս պալատից:

Բոլորը տաճարում են: Հրավիրված են նաև Եղիշեն, Եզնիկ Կողբացին և Ղևոնդ Երեցը իբրևշատ կարդացած մարդիկ՝ շարադրելու հրովարտակի պատասխանը: Վասակը չի եկել,խնդրել է պատասխանը իրեն ուղարկել: Կարդում են հրովարտակը, որում գովաբանվում էզրադաշտական կրոնը և ծաղրվում քրիստոնեությունը: Լռություն է: Կաթողիկոսն ասում է,որ պետք է դիմել օգնության: Վարդանն ասում է, որ կկոչեն արյաց բոլոր թշնամիներին:Պետք է դիմագրավել բռնավորին: Մեծամասնությունն ասում է՝ պատրաստ է:

Տաճարի վրա է գալիս մի բազմություն Առաքելի ղեկավարությամբ: Ասում է, որ իրենք ողջժողովուրդով զինվորյալ են, երկիրը չեն տալիս ու այդպես էլ թող պատասխանեն արքային:Վարդանը խոսում է, հայտնում, որ մերժում են, և կկռվեն հարկ եղած դեմքում:Բազմությունը հավատում է Վարդանին և պատրաստ է պաշտպանել իր երկիրն ու հավատը:Գրվում է հրովարտակի պատասխանը, որն արծարծում է քրիստոնեության լուսաբանումը ևզրադաշտական կրոնն ընդունելու մերժումը: «Այս հավատից չեն կարող խախտել մեզ ո´չհրեշտակ, ո´չ մարդիկ, ո´չ սուր»,- կարդում է Ղևոնդ Երեցը: Ժողովուրդը հոժար է: Ուխտումեն հավատարիմ մնալ հայրենիքին: Ճնշված են միայն Գադիշոն, Գյուտը և ԱրտակՌշտունին, որոնք գաղտնի են միացել Վասակի կուսակիցներին: Հնչում է ռազմականպարերգը: Դոփում են գետինը և թնդում է ազատության ռազմական երգը:

Վասակը մտածում է՝ պետք է վերջ տալ այդ խելացնորությանը: Պարսից զորքերըոտնատակ կտան երկիրը: Նրան կանչում են ժողովի, տալիս պատասխան թուղթը: Ինքըհամաձայն չէ, իրենց կկանչեն դուռը, և առաջինը՝ հենց իրեն: Միաբանություն չկանախարարների մեջ, և դա տագնապալի է: Սակայն ռամիկը ևս վեր է կացել պատերազմի, ևնրանք պետք է տանեն նրան պատերազմ, եթե ոչ, նա կտանի իրենց: Օգնության կկանչենՎրաստանին, Աղվանքին, Բյուզանդիային, հունաց բաժնի հայ իշխաններին: Կաթողիկոսըխաչակնքում է բոլորին, հրաժեշտ տալիս: Վասակի մոտ են գալիս Դենշապուհը, Խոսրովը,Որմիզդ մոգպետը, Վեհմիհրը պատասխանի հետևից: Վասակն ասում է, որ ինքը չիմասնակցել, այդ պատճառով իր ստորագրությունը չկա: Նա պատվիրում է Կոդակինուղեկցել Խոսրովին՝ Միհրներսեհին՝ Հազկերտի հազարապետին թուղթը տանելիս:

Վարդանը հրահանգում է հնարավոր դաշնակիցների դեսպաններին՝ օգնության գործընախապատրաստելու նպատակով, իսկ Վասակը նույնն անում է հակառակ մտադրությամբ՝խափանելու Վարդանի ձեռնարկումը: Նախարարները բաժանվում են, ամեն մեկը իր գործնանելու: Պետք է զորագնդեր կազմեն և կապ պահեն սուրհանդակելով:

Վասակը Գադիշոյի, երբեմն էլ Ռշտունյաց Արտակի հետ խորհրդակցում է խռովությունըզսպելու մասին: Գադիշոն այցելելու է մյուս նախարարներին՝ իրենց կողմը գրավելուհամար: Ռշտունյաց նախարարը Մոկաց Արտակի հետ գնում են Ռշտունիք: Վերջինս սրտիթրթիռով ընկերանում է նրան՝ հուսալով հանդիպել Անահիտին, ով Ռշտունյաց ամրոցում է:Աղջիկը հիվանդացել է: Սիրո զգացումը խորացրել է այդ լեռնային պարզ աղջկան: Հայրըհայտնում է, որ վաղը մեկնելու են տուն: Անահիտը գունատվում ու սարսափում է:Ռշտունյաց նախարարը հասկանում է Արտակի գալու բուն պատճառը և սենեկապետինկարգադրում է Անահիտին երկու օրով հեռացնել ամրոցից, մինչև Արտակը մեկնի: Նահակառակորդ է  և այդտեղից աղջիկ չպիտի տանի: Սակայն գիշերը ծածուկկազմակերպվում է նրանց հանդիպումը: Արտակը հասցնում է գրկել Անահիտին, հայտնել,որ պիտի խոսի նրա հոր հետՌշտունյաց նախարարը հանդիպում է իր հավատարիմսեպուհների հետ, կարգադրում սրանց, որ մոգեր բերեն, մնան սրանրա տունը իբրևպատահական ճամփորդներ: Մարդիկ կնայեն սրանց ատրուշաններին, աստիճանաբարկընտելանան ու կգայթակղվեն:

Խոսրովը, Կոդակը և Գյուտը իմանում են, որ Հազկերտը գնացել է Ապար  աշխարհը ևՏիզբոն գնալու փոխարեն գնում են Ապար: Ճանապարհին մտնում են կարավանատուն:Այնտեղ է հազարապետի պաշտոնյան՝ Վշնասպը, գնալու է Հայաստան: Խոսրովն առանձինզրուցում է Վշնասպի հետ, հայտնում, որ արքան զայրացած է պատասխանի ուշացմանհամար: Կոդակը ինքն է խոսում Վշնասպի հետ՝ հայտնելով թե իրենք կրոնափոխներիկողմից են, բայց Վշնասպը դուրս է հանում նրան՝ հայերին խելագարներ կոչելով: Խոսրովըչի ուզում նույն սենյակում մնալ նրանց հետ, ծեծում է Կոդակին: Վշնասպը միջամտում է, ևԽոսրովը գնում է օթևան: Կոդակը զայրույթից ու վրեժից միզում է կրակի վրա ու հանգիստքնում: Առավոտյան Գյուտը կանչում է Խոսրովին ու ապտակում: Սա վախենում է, գնումնժույգները պատրաստելու: Հասնում են Նյուշապուհ քաղաքը: Հազարապետը կարգադրել էչընդունել նրանց, սպասել հրավերի: Խոսրովը երկար է սպասում: Միհրներսեհը վերջապեսհրամայում է ներկայանալԽոսրովը տալիս է պատասխանը: Միհրներսեհը անշարժկարդում է այն, ապա կարգադրում հրավիրել մովպետին, մոգերին և մեծամեծներին:Հայտնում է, որ իրենք առաջիկայում պատերազմներ ունեն, թիվ է պետք: Այժմ պետք է լսելարքայի հրամանը: Գյուտին և Կոդակին չեն ընդունում: Սկսում են տաղտուկ օրեր: Գյուտըքնում է օրերով, իսկ Կոդակը հաջողացնում է ընդունելություն Միհրներսեհի մոտ,հայտնում, որ Վասակը ծախու հոգի է, կարող է ծախել Հայաստանը, միայն թե մարզպանմնա: Նա ապահովում է Վասակի դիրքը արքունիքում և դիրք ձեռք բերում պարսիկմեծամեծների առաջ:

Գյուտին է այցելում պարսից բանակում ծառայող հայկական այրուձիի Ընծայնոց Արսենիշխանը: Հայտնում է, որ շատ վրդովված են՝ իմանալով, որ իրենց չեն ընդունել: Այդստորացումը ցնցել է նրանց; Սրվանձտյա Գարեգին իշխանը սուրհանդակ է ուղարկելՍպարապետին և հայտնել, որ իրենք համերաշխ են հայրենիքին և միանում են հայրենիքիպատերազմին: Արսենն ասում է, որ բավ է ինչ մաշվեցին պարսիկների պատերազմներում,հիմա էլ մաշվեն իրենց պատերազմներում: Գյուտին դուր չի գալիս այս խոսակցությունը:Արսենը նաև այցելում է իր սիրեցյալին՝ Խորիշային: Ի՞նչ է անելու, մի՞թե նրան թողնելու էայստեղ ու գնալու հայրենիք, թե՞ նրան իր հետ է տանելու: Կռիվը կռիվ է, սերը՝ սեր

Վրաց Միհրդատ թագավորը ընդունում է Վարդանի դեսպան սեպուհին: Վրաստանիիշխանները վճռում են Հազկերտի հրովարտակի պատասխանը: Նրանց մեջ է Աշուշաբդեշխը և որդին՝ Վազգենը: Ոմանք դեմ են, ոմանք կողմ: Գնում են տաճար: Երկու օր անցՎրաց թագավորը նամակ է տալիս սեպուհին՝ ուղղված Վարդանին: Վրացիները պատրաստեն հայերի հետ դիմադարձ կանգնել Հազկերտին և օգնել հայերին ինչով կարող են:  

Հազկերտի կոչի հրամանը մրրիկի պես մտնում է Հայաստան: Պարսից դուռն է կանչվումմարզպանը, Արծրունյաց, Խոռխոռունյաց, Մամիկոնյաց, Մոկաց, Ռշտունյաց, Վահևունյաց,Անձևացյաց տերերը և հազարապետը: Սրանով Հազկերտը գլխատում է հայնախարարությունը: Գումարվում են Էջմիածնում, որոշում գնալ: Ժողովուրդը ևս հավաքվումէ: Առաքելը հարցնում է, թե ուր են գնում, ում են թողնում աշխարհը: Վարդանը հուսադրումէ նրանց, ասում, որ երկիրը թողնում են զինվորյալ ժողովրդին, իսկ իրենք երդվել են ևհայոց աշխարհը բռնավորին չեն տա:

Հայ նախարարները, իրենց թիկնապահների ու սպասավորների հետ շարժվում ենՊարսկասանի տխուր անապատներով դեպի Նյուշապուհ: Կարավանի մեջ են Վասակ Սյունին, Վարդան Մամիկոնյանը, Ներշապուհ Արծրունին, Վահան Ամատունին, ԱրտակՌշտունին, Գադիշո Խորխոռունին, Մոկաց Արտակը, Ապահունյաց Մանեճը, ԱնձևացյացՇմավոնը: Վասակի որդիները՝ Բաբիկն ու Ներսիկը, ևս նրանց հետ են: Գնում են Վարդանիհետևից, ով դարձել է նրանց պաշտամունքի կուռքը: Նրանց դիմավորում է հայոց այրուձին:Դա մի հանդուգն քայլ էր Գարեգինի կողմից, ով ենթարկվում է Մուշկան Նյուսալավուրտզորավարին և ինքնագլուխ է հանել այրուձին: Հայ նախարարների անտեսումը տևում է միքանի օր: Հետո հայտնվում է պարսիկ սուրհանդակը, հայտնում, որ արքան շտապհրամայում է ներկայանալ իրեն: Հազկերտը կարգադրում է ուրանալ, այլապես զորքկուղարկի և կավերի երկիրը: Դահիճներին հրամայում է տանել նրանց զնդան, թող փտեն ուիմանան՝ ինչ է արյաց զորությունը: Աշուշային ու Վահանին հետ են պահում՝ մինչև նորհրաման տալը, այնուհետև Վռամ պալատականը սրանց խորհուրդ է տալիս կեղծ ուրանալ ևնույնը խորհուրդ տալ մյուսներին: Բանտարկյալների կյանքը գնալով դժվարանում է:Բանտապանի օգնականը ևս նրանց խորհուրդ է տալիս կեղծ ուրանալ ու գնալ իրենցերկիրը: Ո´չ առաջինն են, ո´չ վերջինը: Իրենց երկրում կպաշտեն իրենց աստծուն:Նախարարներին հայտնում են, որ մահապատիժը տեղի կունենա վաղը, թող շտապեն:Որոշում են կեղծ ուրանալ, հայրենիք հասնելուն պես բացվել ժողովրդի առաջ, բայց այստեղխիստ գաղտնի պահել դա:

Նյուշապուհ քաղաքը հավաքվել է ճամբարի մոտակա դաշտավայրը` դիտելու հայնախարարների մահապատիժը: Սակայն փղերը դեռ ճամբարում են: Ամբոխը քարեր էվերցնում, որ քարկոծի նրանց: Բանտապահը փրկում է դրությունը` հայտնելով, որնախարարներն ընդունել են մազդեզանց կրոնը: Քարերը վայր են նետում, սկսումհամբուրել նրանց ձեռքերը:

Նախարարները առավոտ վաղ պիտի ներկայանան մեծ մովպետան մովպետին ճամբարիմեծ դաշտում, ուր կկատարվի նրանց առաջին երկրպագումը արևին: Երկրպագումից հետովերադառնում են ճամբար, Հազկերտը նրանց այժմ համարում է պարսիկ, հրամայում էգնալ և ուժեղացնել իրենց զորքերը: Մարզպանին է հանձնում երկրի ղեկը, Սպարապետին`զորքը, որին պիտի պատրաստի ու բերի քուշանների դեմ: Քաջերի տեղը պալատը չէ, այլռազմադաշտը: Վասակը պիտի դարձնի մազդեզանց կրոնին ողջ Արմենիան: Նա Բաբիկին ուՆերսիկին հայտնում է, որ վաղը գնալու են Սյունիք: Տղաներն ուրախանում են: ՍակայնՄիհրներսեհի սենեկապետը նրան հրավիրում է իր մոտ ու հայտնում, որ արքան նրատղաներին ու Աշուշա բդեշխին պատանդ է պահում: Ինքը սիրում է Վասակի որդիներին հորպես և նրանց կպահի իր պալատում: Վասակը ցավ է զգում կրծքի տակ, զգում է, որկորցնում է իր զավակներին:

Վարդանը հաջողացնում է Գարեգինին հայտնել իրենց կեղծ ուրացության մասին, ասում, որմեկ ամսից սահմանից դուրս կգան, այդ օրերին այրուձին թող փախցնի, ինչպես հնարկլինի: Նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ այրուձիից 20 մարտիկ և մի քանիքահանա փախել են: Սրանք գույժը կհասցնեն մինչև իրենց հասնելը: Ինչպես պիտի իրենհանդիպի հայ ժողովուրդը

tarntercum