Դերենիկ Դեմիրճյան. «Գիրք ծաղկանց»

derenik-demirchanՄիջին դարերում Հայաստանում զարգանում է գրչության ումատյանների պատկերազարդման արվեստը: Վանականխցերում գրիչներն ու ծաղկողները ստեղծում են հայ գիրքը:Միջնադարյան հիշատակարանները նրանց մասին թողել են լոկթռուցիկ վկայություններ…

Պատմվածքի հերոսներն այդ մարդկանց միջավայրից են: Վանահայրը, որ նախկինում եղել է ճարտարապետ, նստած է իրխցում և գրում է աշխատություն: Նաև նկարում է շենքեր, գծումէ ճարտարապետական գծագրեր: Իր աշակերտների` Զվարթի և Ղունկիանոսի համար նաբարձրաձայն կարդում է գրքի գլխավոր հատվածները: Աշխարհը, – ասում է նրա գիրքը, –հիմնված է կառուցման վրա: Թե քաղաքը, թե խոսքը, թե միտքըհաստատում ենկառուցման մեծ խորհուրդը: Վանահայրն իր գիրքը գրում է, որ սերունդներին կտակիկառուցման մեծ խորհուրդը: «Եղեք և դուք կառուցողք և դուք շինարարք, որպես մարդկքերկրի, սիրեցեք աշխատանք, զի կառուցումն և աշխատանք սուրբ են…»:

Զվարթը, որ վանք է բերվել կրոնի սպասավոր դառնալու, հափշտակվում է վանահոր վսեմկերպարով: Զվարթը նրա միջոցով «խցից դուրս նայում է աշխարհին»: Զվարթն ունիբանաստեղծական շնորհ: Նա հյուսում է ծաղիկների վեպը:

«Նա ոգում էր հափշտակված, բառերը անարգել հոսում էին, նա ոչինչ չէր տեսնում, – գալիսէ գարունը, ձայն է տալիս հողին, զարթնում է հողը, ձայն տալիս բոլոր բույսերին: Զարթնումէ ձնծաղիկը, ձայն տալիս մյուս ծաղիկներին…»:

Հետո նկարիչ Թադեն բնության ճոխ գույներով զարդարում է վանահոր աշխատությունը,որի մեջ գրի է առնվել նաև ծաղիկների մասին պատմող Զվարթի բանաստեղծությունը:

«Վանահայրը իր նվիրական գիրքը հանձնում է պատանիներին և պատվիրում է լավպահպանել: Նա մեռնում է…»: Մեռնում է նաև վանքի մենախցում արգելափակվածԶվարթը` հոգում «ծաղիկներ»:

Մնում է գիրքը: «Ոսկեհատ մի գիրք, լի լույսերով և իմաստությամբ: Բոցավառկենդանաթռչուններ, ձկնագազաններ և ծաղիկներ շրջանակել են երկու վեպ. մեկը, որխոսում է աշխարհի կառուցողական սկզբունքի, շինարարական աշխատանքի սրբությանմասին, իսկ մյուսը, որ կրակե ժապավենի նման հոսում է էջ առ էջ Զվարթի վեպըծաղիկների մասին»:

Գիրքը ենթարկվում է դաժան փորձությունների: Առաջին փրկիչը լինում է Ղունկիանոսը`վանահոր աշակերտը և Զվարթի ընկերակիցը: Սա և նկարիչ Թադեն գիրքը թաղում են քարեպատսպարանում:

Հայաստան են խուժում նվաճողները, ավերում են ավանները, վանքերը, գրադարանները:Լեռների լանջով գնում է Ղունկիանոսը, մեջքին մի պարկ, ձեռքին մի մետաքսե կապոց: Նահեռանում է մենաստանից, որպեսզի գրքերը չընկնեն թշնամու ձեռքը: Ղունկիանոսը գիրքըթաղում է մի լեռնային խարխուլ վանքի դռան առաջ: «Ձյան մեջ մի կիսաթաղ մարդ էերևում, պարկը մեջքին, կողքին մետաքսախառն մի գիրք, որ բացվել է և ժպտում էկապույտ երկնքին»:

Դարերը հաջորդում են իրար, երկիրը ասպատակում են տարբեր նվաճողներ, բայցժողովուրդը աներևակայելի զոհողությունների գնով փրկում է գրքի կյանքը: Անցնելովձեռքից ձեռք, շատ անգամ վտանգվելով` կառուցման և ծաղիկների գիրքը մնում էկենդանիՎերջին անգամ գիրքը փրկում է Հուսիկ անունով մի գյուղացի: ՋաղացպանՀակոբն իր որդի Հուսիկին է դիմում հետևյալ խորհրդով. «Գնա, Հուսիկ, Դամասկոս:Աղորիքները կանգնեցին: Գնա, ցորեն բեր, ցանենք, կենդանությունը չմարի»:

Հուսիկը ճանապարհ է ընկնում և հասնում է Դամասկոսի արաբական շուկան: Այստեղ նատեսնում է, թե ինչպես մի խուռն բազմություն «ծիծաղելով իրար ձեռքից առնում և բարակմատներով կողերը բացուխուփ էին անում մի գիրք»:

Հուսիկը զննում է այդ գիրքը, որը նրա մեջ արթնացնում է հայրենի հովիտների, լեռների,ծաղիկների հարազատ ու մտերիմ գույները: Նա զինվորին է տալիս ցորեն առնելու համարհորից ստացած փողը և աշխատանքն ու կյանքը մեծարող այդ գիրքը բերում է հայրենիք:

«Սև դարերի խորքից գալիս է մի գիրք: Խավարի միջից թափառող լույսի նման դողդողում է,բայց գալիս է, թե ինչ վտանգներ է ապրում, չի տեսնում նա: Ոչ ձմեռ, ոչ խավար: Ոչ կրակնէ այրում նրան, ոչ շոգը խեղդում: Հրաշքն է պահում նրան, թե՞ պատահմունքը: Բայցսերունդները խնամում են նրան, թաքցնում, փրկում և ավանդում նրան սերունդներին:Ձեռքեձեռք է անցնում դարերի փորձանքներից, անցկացնում հուր, սուր, ջուրՄի կարմիրհողմ փոթորկալի թերթում է ոսկե լույս թերթերը գրքի, որ ընկած մի մեծ ճանապարհի վրա,նայում է նրան մտերմորեն, նա փրկված է իրեն միշտ փրկող ժողովրդի հետ:

Երկաթե գրադարակներում լռում են դարերը: Մի ալեհեր գլուխ հակված է պատմությանանդունդը և խոր հովտում տեսնում է ծաղիկներ, ծաղիկներ…»:

tarntercum