Դանտե Ալիգիերի. «Աստվածային կատակերգություն» (1308-1321թթ. համառոտ)

DanteԴանտեի Ալիգիերիի գլխավոր երկը, որը համաշխարհային հռչակ էբերում բանաստեղծին, «Աստվածային կատակերգությունն» է: Պոեմը ոչմիայն Դանտեի գաղափարա-քաղաքական և գեղարվեստական մտքիզարգացման արդյունքն է, այլև ողջ միջնադարյան մշակույթիգեղարվեստական սինթեզը: Հենց որպես «Աստվածայինկատակերգության» հեղինակ Դանտեն միաժամանակ Միջնադարի ևՎերածնության գրող է:

Դանտեն կոչել է իր պոեմը «Կատակերգություն»՝ կիրառելով այդ բառըմիջնադարյան իմաստով: Միջնադարում այդպես էր կոչվում ցանկացած երկ, որն ունի տխուր սկիզբև բարեհաջող ավարտ: Ինչ վերաբերում է «Աստվածային» մակդրին, ապա այն XVI դարի հավելում է:Պոեմի կոմպոզիցիան շատ հստակ է: Այն բաժանվում է երեք մեծ մասերի, որոնք պատկերում ենանդրշիրիմյան կյանքի երեք աշխարհները՝ դժոխքը, քավարանը և դրախտը: Յուրաքանչյուր մասբաղկացած է 33 երգից, ընդ որում առաջին մասին ավելանում է ևս մեկ երգ, որն ունի ներածությանբնույթ: Այսպիսով, երգերի ընդհանուր քանակը հասնում է հարյուրի: Պոեմը չափածո է և գրված էտերցիններով:

3 թվի և նրանից բաղադրվող 9 թվի նշանակությունը միստիկական է: Արդեն «Նոր կյանք» շարքում 9թիվը խորհրդավոր կերպով բանաստեղծի կյանքի բոլոր էական իրադարձությունների ուղեկիցն է: «Աստվածային կատակերգության» մեջ 3 և 9 թվերի վրա է հիմնված հանդերձյալ աշխարհի ողջկառուցվածքաբանությունը: Կարելի է ավելացնել նաև, որ յուրաքանչյուր մաս ավարտվում էմիևնույն բառով՝ <աստղեր>, որ Քրիստոսի անունը հանգավորվում է միայն ինքն իր հետ և չիհիշատակվում դժոխքը ներկայացնող մասում:

Ողջ ինքնատիպությամբ հանդերձ Դանտեի պոեմն ունի բազմաթիվ միջնադարյան աղբյուրներ: Պոեմիֆաբուլան վերարտադրում է միջնադարյան կրոնական գրականության մեջ տարածված «տեսիլների»ժանրը, այսինքն՝ բանաստեղծական պատումներն այն մասին, թե ինչպես է մարդուն հաջողվումտեսնել հանդերձյալ աշխարհի գաղտնիքները: Պոեմն ունի նաև անտիկական աղբյուրներ,մասնավորապես՝ Վերգիլիուսի «Էնեականը»: Պատահական չէ, որ դժոխք և քավարան իջնելուհամար Դանտեն որպես ուղևար է վերցնում հենց Վերգիլիուսին: Վերգիլիուսը ստանձնում է հրեշտակիդեր: Հռոմեացի բանաստեղծի նշանակության այդպիսի ընդգծումը բացատրվում է նրանով, որմիջնադարում Վերգիլիուսին (չորրորդ էկլոգի մի հատվածի զուտ բիբլիական մեկնաբանությանարդյուքում) համարում էին քրիստոնեության ավետաբերներից մեկը: Դանտեի «տեսիլը» նպատակունի ոչ թե հեռացնել մարդուն երկրային գոյության ունայնությունից, ինչպես միջնադարյան«տեսիլների» դեպքում է, այլ արտացոլել երկրային կյանքի մեղսավոր կողմերը՝ մտքերով դեպիհանդերձյալ կյանքը շրջվելու համար:

Պատկերելով դժոխքը՝ Դանտեն ներկայացնում է ամենատարբեր կրքերով առնված կենդանիմարդկանց մի ողջ պատկերասրահ: Թերևս բանաստեղծն առաջինն է արևմտյան գրականության մեջպոեզիայի առարկա դարձնում մարդկային կրքերի պատկերումը և այդ բանն անելու համար իջնում էանդրաշխարհ: Դանտեն կերպավորում է իր մեղսավորներին: Նա հաճախ գործ ունի իտալականիրականությունից վերցրած նյութի հետ: Դժոխքում եռում են քաղաքական կրքեր: Դժոխաբնակներըզրուցում են Դանտեի հետ, վիճում: Հիբելին Ֆարինատա դելյի Ումբերտոն նախկինի պեսատելությամբ է լցված գվելֆների նկատմամբ: Դանտեն ևս չի թաքցնում այստեղ իր քաղաքականկողմնորոշումը: Հանդերձյալ կյանքում մեղքերի դիմաց հատուցելու գաղափարը ստանում էքաղաքական երանգ: Ահա ինչու դժոխքում են Դանտեի շատ թշնամիներ:

Իր ընդհանուր մտահղացումով ֆանտաստիկ այս պոեմը ամբողջովին կառուցված է ռեալ կյանքիբեկորներից: Որքան ավելի անսովոր են նկարագրվող տեսարանները, այնքան ավելի ակնառու էբանաստեղծը փորձում ներկայացնել դրանք ընթերցողին: Դանտեն օժտված է պլաստիկականնրբանկատությամբ, որը թույլ է տալիս գրեթե քանդակային ճշտություն հաղորդել պատկերին:Այսպես, Ֆարինատան, հպարտ կանգնած է իր գերեզմանի մեջ, տրուբադուր Բերտրան դը Բորնըձեռքի մեջ բարձր պահում է սեփական գլուխը, իսկ տրուբադուր Սորդելլոն նստած է հպարտ, «ասեսհանգստացող առյուծը»: Բանաստեղծ Բրունետտո Լատինին ունի դժոխքի կրակներով չորացածդեմք:  Ֆորեզեն սովից կմախքի է վերածվել: Հատկապես տպավորիչ է այդ իմաստով Ուգոլինոյիդրվագը: Սա գտնվում է Դժոխքի  իններորդ պարունակում, այնտեղ, ուր իրենց պատիժն են կրումդավաճանները: Ուգոլինոն կրծում է իր թշնամու՝ Ռուջերիի կոկորդը, որը անարդարացիորենդավաճանության մեջ էր մեղադրել Ուգոլինոյին, որդիների հետ փակել աշտարակում և սովի մատնել:

Ուգոլինոյի պատմությունը, այն, թե ինչպես է նա ականատես եղել սեփական որդիներիսովամահությանը, իսկ այնուհետև հոշոտել նրանց մարնինները, «Աստվածային կատակերգության»ամենաազդեցիկ հատվածներից է:

Նշված առանձնահատկությունները կապում են պոեմը Վերածնության արվեստի հետ, որիհետքրքրության կենտրոնում է մարդու երկրային կյանքը: Սակայն Դանտեն չի կարող համարվելՎերածնության բանաստեղծ, քանի որ նրա մոտ դեռ մեծ չափով առկա է միջնադարյանմտածողության գիծը: Ողջ պոեմը գրված է այլաբանական լեզվով: Այսպես, օրինակ պոեմի առաջիներգը հաղորդում է, որ Դանտեն կյանքի կեսին հայտնվում է մութ անտառում և կարող է հոշոտվելերեք գազանների՝ առյուծի, գայլի և հովազի կողմից: Անտառից նրան դուրս է բերում Վերգիլիուսը,որին ուղարկել է Բեատրիչեն: Պոեմի ողջ առաջին մասը այլաբանություն է: Մութ անտառը մարդուերկրային գոյությունն է: Երեք գազանները այն արատներն են, որոնք կործանում են մարդուն՝գոռոզությունը, ընչաքաղցությունը և վավաշոտությունը: Վերգիլիուսը երկրային իմաստությունն է,իսկ Բեատրիչեն՝ երկնային իմաստությունը: Նմանատիպ այլաբանություններով են լեցուն նաևքավարանը և դրախտը: Քավարանում են այն մեղսագործները, որոնք դատապարտված չենհավերժական տառապանքի և կարող են մաքրվել: Մաքրման պրոցեսը խորհրդանշվում է յոթ Pտառերով (peccatum — մեղք), որոնք գրվում են բանաստեղծի ճակատին հրեշտակի ձեռքով և նշում ենյոթ մահացու մեղքերը: Քավարանի յոթ բոլորակներից յուրանչյուրն անցնելուց հետո մեկական տառջնջվում է: Երբ անցնելով քավարանը Դանտեն հասնում է Դրախտին, Վերգիլիուսը լքում է նրան,քանի որ հետագա ընթացքը հասու չէ հեթանոսին:

Վերգիլիուսին փոխարինում է Բեատրիչեն: Երկրային իմաստնությանը ավելանում է երկնայինիմաստնությունը: Առաջնորդվելով իր սիրով՝ Դանտեն հետևում է Բեատրիչեին: Նրա սերը ազատվումէ ամեն երկրայինից և մեղսավորից: Սերը դառնում է առաքինի ու կրոնական և նրավերջնանպատակն է Աստծո տեսանումը, որը հենց սեր է:

tarntercum