Խիտ անտառի մոտ կար մի խրճիթ։ Խրճիթում կնոջ և երեքաղջիկների հետ ապրում էր մի աղքատ փայտահատ։ Մի առավոտ կնոջն ասում է.
– Այսօր գործը մինչև կեսօր չեմ վերջացնի. մեր ավագ աղջկահետ ինձ համար ճաշ կուղարկես անտառ։ Ես մի տոպրակկորեկ կվերցնեմ, շաղ տալով կգնամ, որ այդ նշանով գա ուճանապարհը չկորցնի։
Կեսօրին մեծ աղջիկը կերակուրը վերցնում, ճամփա է ընկնում։ Բայց արտույտները, սարեկներն ուդեղձանիկները շաղ տված կորեկն արդեն կերեն են, և աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնել։Գնում է, գնում, մինչ արևը մայր է մտնում, և մութն ընկնում է։ Ծառերը շրշում են խավարում, բվերըկանչում, կռնչում, և աղջիկը սկսում է վախենալ։ Հանկարծ տեսնում է՝ հեռվում, ծառերի միջից միկրակ է փայլփլում։
– Այնտեղ երևի մարդիկ են ապրում, գնամ նրանց մոտ մնամ այս գիշեր,- մտածում է աղջիկն ու գնումայն կրակի վրա։
Գնում է հասնում մի տնակի, դուռը ծեծում է։
– Ո՞վ ես, ներս արի,– կանչում է ներսից մի ձայն։
Աղջիկը ներս է մտնում, տեսնում է՝ նստած մի ալևոր մարդ, գլուխը կախած, սպիտակ մորուսնալիքաձև իջնում է մինչև հատակը։ Աղջիկը պատմում է ծերունուն, թե ինչպես է ինքը մոլորվելանտառում, և խնդրում է, որ տեղ տա գիշերը մնալու։ Ծերունին դիմում է իր կենդանիներին՝ հավիկին, աքլորին և կովին: Կենդանիները միասին պատասխանում են.- Լա՛վ։- Այդ ժամանակծերունին աղջկանն ասում է.
– Ներս արի, գեղեցիկ աղջիկ, մեր դուռը բաց է, տունը՝ լիքը։ Ներս արի, մոտեցիր օջախին, կերակուրպատրաստիր մեզ համար։
Աղջիկը մտնում է խոհանոց և, ճիշտ որ, ամեն բան գտնում է առատ-առատ։ Մի լավ ընթրիք էպատրաստում, բերում է ծերունու առաջ ճոխ սեղան է բաց անում, ինքն էլ նրա հետ նստում ևուտում։ Հետո հարցնում է՝ ես հոգնած եմ, որտե՞ղ քնեմ։ Կովը, հավն ու աքլորը պատասխանում են.
– Ամեն բան նրա հետ կերար ու խմեցիր, չնայեցիր անգամ մեզ. գնա, քնի ուր կուզես։
Այդ ժամանակ ծերունին ասում է.
– Բարձրացիր, սանդուղքի գլխին մի սենյակ կա։ Այդ սենյակում երկու անկողին կա․անկողիններըպատրաստ են, ես էլ կգամ, կքնենք։
Աղջիկը բարձրանում է, անկողինները գցում և ծերունուն չի սպասում, ինքը պառկում է քնում։ Մի քիչհետո ծերունին գալիս է, մոմի լուսով նայում է աղջկանը ու գլուխը օրորում։ Գիշերվա մի ժամի, երբտեսնում է՝ խորը քնած է, մահճակալի տակին մի գաղտնի դուռ է լինում, բաց է անում, աղջկանթողնում ցած ու կրկին փակում։
Փայտահատը իրիկունը տուն է գալիս, բարկանում է կնոջ վրա, որ իրեն ամբողջ օրը սոված է թողել։
– Ես ի՞նչ անեմ,- պատասխանում է կինը,- ճաշը տվել եմ մեր մեծ աղջկան, ուղարկել, ինչպես երևումէ, ճանապարհը կորցրել է, չի գտել, ինքն էլ ետ չի եկել դեռ։ Փայտահատը մյուս օրն էլ առավոտյանվաղ գնում է անտառը։ Պատվիրում է, որ այս անգամ միջնեկ աղջիկը տանի ճաշը։
– Այսօր ոսպ կվերցնեմ,- ասում է,- որ ճանապարհին շաղ տամ։ Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտկտեսնի ու ճանապարհը չի կորցնի։
Կեսօրին միջնեկ աղջիկը կերակուրը վերցնում, ճամփա է ընկնում։ Գնում է, գնում, ոչ մի տեղ ոսպ չիգտնում։ Իրականում դարձյալ թռչունները կերել են, մի հատ չեն թողել։ Աղջիկն անտառումթափառում է, թափառում, գիշերը ընկնում է նույն ծերունու մոտ, հաց ու քնելու տեղ է խնդրում։Ծերունին դիմում է կովին, հավին ու աքլորին.
– Լա՜վ,- պատասխանում են կենդանիները։ Միջնեկ քույրն էլ մեծ քրոջ նման ընթրիք էպատրաստում, ծերի հետ ուտում, խմում, կենդանիների վրա ուշք չի դարձնում։ Երբ հարցնում է, թե՝ես որտեղ պիտի քնեմ: Նրան ցույց են տալիս տեղը: Հենց գնում է՝ ետևից գնում է ծերունին, գլուխըօրորում ու դարձյալ թողնում է ներքևում։ Երրորդ առավոտ փայտահատը կնոջն ասում է.
– Այսօր մեր փոքրիկ աղջկա ձեռքով ուղարկի ճաշը։ Նա բարի է և ուշադիր։ Նա ճանապարհը կգտնի, իրքույրերի նման չէ, որ դեսուդեն ընկնի։ Մայրը չի ուզում երրորդ աղջկանն անտառը ուղարկել։ Լաց էլինում, ասում է. – Աչքիս սևն ու սպիտակը սա է մնացել, ինչո՞ւ ես ուզում սրան էլ կորցնել մեծերինման։
– Դու հանգիստ մնա,- ասում է փայտահատը,- սա չի կորչի, սա այնքան խելոք է, որ… Ես այսօրսիսեռ կտանեմ ճանապարհին շաղ տալու։ Սիսեռը ոսպ չի, նրանով անպատճառ ճանապարհը կգտնի։ Բայց երբ աղջիկը ճաշն առած անտառն է մտնում, թռչուններն արդեն սիսեռը կերած են լինում։Աղջիկը մնում է տարակուսած. չի իմանում, որ կողմը գնա։ Մտածում է, տխրում, թե հիմա հայրըկսովածանա, մայրը լաց կլինի… Փնտրում է, փնտրում, հորը չի գտնում։ Երբ մութն ընկնում է,հեռվից տեսնում է անտառի տնակի լույսն ու գնում է այդ լուսի ուղղությամբ։ Մտնում է ներս, տեղ էխնդրում, ու ալեհեր ծերունին դարձյալ դիմում է իր կենդանիներին.
– Լա՜վ…- պատասխանում են կենդանիները։ Այդ ժամանակ աղջիկը մոտենում է, գուրգուրում հավինու աքլորին, կովի ճակատը քորում։ Ծերունու պատվերով ընթրիք է պատրաստում, դնում սեղանին ուասում.
– Ինչո՞ւ ես պետք է ուտեմ, այս բարի կենդանիները քաղցած նայեն։
Գնում է, ցորեն բերում, լցնում հավի ու աքլորի առաջ, կովի համար էլ խոտ։
– Կերեք,- ասում է,- սիրելիներս, հիմա ջուր էլ կբերեմ։
Գնում է, մի դույլ ջուր է բերում։ Ամենքին կերակրում է, հետո ինքն է նստում ուտում, ինչ որ թողել էրծերունին։ Իսկ երբ քնելու ժամանակը գալիս է, ասում է.
– Ժամանակը չի՞ արդյոք, որ ամենքս էլ հանգստանանք…
— Լա՜վ,— պատասխանում են կենդանիները։ — Մեզ հետ կերար դու միասին, ու հոգացիր մեր մասին, բարի գիշեր քեզ, երազանքդ թող աստված կատարի։
Այստեղ աղջիկը բարձրանում է վերև, անկողինները պատրաստում։ Ծերունին գալիս է, քնում։ Ինքն էլմյուս մահճակալին է պառկում ու քուն մտնում հանգիստ։ Գիշերվա մի ժամանակ տունը հանկարծդղրդում է, կարծես քանդվում ու տակնուվրա է լինում։ Աղջիկը վախեցած զարթնում է, բայց աղմուկնանցնում է, ինքն էլ քնում է նորից։ Առավոտյան աչքը բաց է անում ու ի՞նչ տեսնում։ Տեսնում է՝պառկած է մի մեծ, շքեղ զարդարած ու կահավորած դահլիճում, շուրջը թավիշ ու ոսկի, հարավայինփարթամ բույսեր ու ծաղիկներ այրվում–վառվում են առավոտյան արևի ճառագայթների տակ։Տեսնում է, բայց աչքերին չի հավատում, ասում է՝ երազի մեջ եմ երևի։ Ներս են մտնում երեք ճոխհագնված ծառաներ, խոնարհ գլուխ են տալի ու հարցնում.
– Ի՞նչ կհրամայեք, տիրուհի։
– Լա՛վ, լա՛վ, գնացեք,- պատասխանում է քնաթաթախ աղջիկը,- հիմա վեր կկենամ, ծերունուհամար կերակուր կպատրաստեմ, կովին, հավին ու աքլորին կհոգամ։
Կարծում է, թե ծերունին էլ արդեն վեր է կացել։ Նայում է նրա անկողնին, տեսնում է՝ ծերունին չկա,տեղը պառկած է մի օտար երիտասարդ ու գեղեցիկ երիտասարդ… Եվ ահա երիտասարդը աչքերըբաց է անում ու այսպես խոսում զարմացած աղջկա հետ.
– Լսի՛ր, գեղեցիկ աղջիկ։ Ես այս երկրի թագավորի որդին եմ։ Չար վհուկը կախարդել էր ինձ ուդատապարտել, որ ես ծերունու կերպարանքով ապրեմ անտառում, ոչ ոք չլիներ ինձ հետ, բացի իմերեք ծառաներից, նրանք էլ կովի, հավի ու աքլորի կերպարանքով։ Եվ այդպես պետք է մնայինք,մինչև հայտնվեր այն բարի աղջիկը, այն քնքուշ սիրտը, որ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներինլիներ սիրող ու կարեկից… Այդ աղջիկը դու եղար։ Քո շնորհիվ այս գիշեր, կեսգիշերին, մենք ամենքսազատվեցինք կախարդանքից, և իմ պալատը, որ դարձել էր անտառի մի հին տնակ, նորից դարձավնախկին պալատը։
Ու կանչում է թագավորը իր ծառաներին, որ գնան, աղջկա ծնողներին բերեն հարսանիքի։
– Բայց որտե՞ղ են իմ քույրերը,- հարցնում է աղջիկը։
– Նրանց ես փակել եմ ներքնահարկում,- պատասխանում է երիտասարդը։- Վաղը կուղարկեմանտառը, այնտեղ ածխարարի մոտ ծառայեն ու այնքան մնան, մինչև որ դառնան ավելի բարի ուսովորեն մտածել կենդանիների մասին։