Գրիգոր Զոհրապ. «Զաբուղոն» (1893 թ. համառոտ)

grigor-zohrab-zabuxhonԶաբուղոն գող է: Բայց ո՛չ ռամիկ գող, որին ծաղրում են բանտում, ո՛չ էլ ավազակ: Իր մեծ արժանիքըճարպկությունն է: Հեշտությամբ հաղթահարում է ամենաամուր փակված դուռը, ամենաբարձր պատը: Ասես անշշուկ ստվեր կարող է անցնել անգամ բանալու անցքից: Ամեն բանից տեղյակ է, ամեն խոսք լսում է:

Հիմա արվեստասերի պես է ապրում՝ ավելի շատգողանալով սնապարծությունից, քան թե իրականչարությունից: Գյուղի բնակիչների և այս խորհրդավոր մարդու միջև մտերմություն է հաստատվում: Զաբուղոն նշանված է։ Նշանդրեքը Պատրիարքարանի մեծ դահլիճում չէկատարվել։ Պարզապես, հավիտյան սիրելու խոսք են տվել իրար գիշերով՝ ինքը և Վասիլիկը: Գողը, իր հարափոփոխ այլակերպություններով ամեն գիշեր նոր սիրահար է թվում աղջկան:

Սակայն մի օր այս ամենը ծաղր է թվում աղջկա աչքին։ Իր թաքուն երջանկությունըուրիշները չեն տեսնում: Նա, ցուցամոլ էակ լինելով, չի կարող գոհանալ կյանքի ներքին ուլուռ ներդաշնակությամբ:

Մի երիտասարդ ամուսնության առաջարկ է անում Վասիլիկին: Այդ պահից ի վեր Զաբուղոն և իր սերը լուծ են դառնում Վասիլիկի համար: Զաբուղոն չգիտի, թե ինչով պիտի վերջանա իրենց կապը: Վասիլիկը դիվային միտք է հղանում: Գիշերով կանչում է ոստիկաններին և բռնել է տալիս Զաբուղոյին:

Զաբուղոն յոթը տարի պիտի մնա բանտում: Փախուստի փորձեր է ձեռնարկում, բայց բռնվում է: Բոլոր մտքերը Վասիլիկի մասին են: Այդուհանդերձ, երրորդ տարում մի գիշերնրան հաջողվում է փախչել։

Մոտենում է Վասիլիկի տանը: Սակայն Վասիլիկն ուրիշի գրկում է: Զաբուղոն ակամա ձեռքը երկարում է դանակին: Սակայն դիտելով իր հակառակորդին և արհամարհանքի մեջ հաղթահարելով վրեժի ցանկությունը՝ ձեռքը քաշում է դանակից:

Ամբողջ գիշեր թափառում է դատարկ փողոցներում: Ո՞ւր պիտի գնա. տուն չունի, ծանոթչունի։ Դժվարությամբ ձեռք բերած ազատությունը անիմաստ է։

Արշալույսի հետ վերադառնում է բանտ։

tarntercum