Բյուխներ. «Դանտոնի մահը» (1835 թ. համառոտ)

BuchnerԺորժ Դանտոնը և Էրո Սեշելը թուղթ են խաղում կանանց հետ ազգային կոնվենտում: Կանանցից մեկը Դանտոնի կինն է՝ Ժյուլին: Դանտոնը անկիրք դատողություններ է անում կանանց մասին՝ նրանց նենգության, գրկախառնությունների, միմյանց ճանաչելու անհնարության… Ժյուլիի հանգստացնող խոսքերին պատասխանում է, որ սիրում է նրան, ինչպես սիրում են գերեզմանը, որտեղ կարելի է հանգիստ գտնել: Էրոն զրուցում է կանանցից մեկի հետ:

Գալիս են կոնվենտի մյուս անդամները, պատգամավորները: Կամիլ Դեմուլենը բոլորին ներքաշում է հիլյոտինի ռոմանտիզմի մասին զրույցի մեջ: Յուրաքանչյուր տարի հեղափոխությունը նորանոր զոհեր է պահանջում: Էրոն ասում է, որ հարկավոր է ավարտել հեղափոխությունը և սկսել հանրապետությունը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղել կյանքի բարիքները, բայց ոչ ուրիշի հաշվին: Կամիլը համոզված է, որ պետական իշխանությունը պիտի լինի թափանցիկ: Իմանալով Դանտոնի փառահեղ հռետորական տաղանդի մասին, առաջարկում է նրան խոսել կոնվենտում հօգուտ մարդու իսկական իրավունքների: Դանտոնը թերևս չի հրաժարվում, սակայն չի ընդունում առաջարկը խանդավառությամբ: Մինչ այդ դեռ պետք է կարողանալ կենդանի մնալ: Հեռանում է՝ ցույց տալով, թե որքան է հօգնել քաղաքականությունից:

[Բաց թողնված հատված]

Դահլիճում ծափահարություններ են: Նիստը հետաձգում են: Դատավորների շահից չի բխում լսել, որ Դանտոնը առաջինն է հանդես եկել մենիշխանության դեմ: Դանտոնն առաջարկում է, որ ժողովուրդը կոմիտե ստեղծի, որը կմերկացնի դիակների վրայով քայլողներին: Կալանվածներին ուժով դուրս են հանում դահլիճից:

Պալատի առաջ՝ հրապարակում, հավաքվել է ժողովուրդը: Ոմանք կողմ են Դանտոնին, ոմանք՝ Ռոբեսպիերին:

Վերջին ժամերն են բանտախցում: Կամիլը կարոտում է կնոջը, որը երգում է բանտի պատուհանի տակ: Նա վախենում է մահից և տառապում է նրանից, որ կինը խելագարվում է: Դանտոնը, ինչպես միշտ, տրամադրված է հեգնաբար:

Երբ կալանավորներին դուրս են հանում, Ժյուլին Դանտոնի տանը թույն է խմում: Սայլը տանում է «Մարսելյեզ» երգող դատապարտյալներին դեպի հիլյոտին: Լսվում են ամբոխից կանանց բղավոցներ: Դատապարտյալները հրաժեշտ են տալիս միմյանց: Նրանց բաժանում են: Ամեն բան շուտով ավարտված է: Հիլյոտինի մոտ է հայտնվում Լյուսիլը, որը երգում է երգ մահվան մասին: Նրան է մոտենում ոստիկանը և հանկարծ, ասես պայծառացած՝ Լյուսիլը բղավում է. «Կեցցե´ արքան»:

«Հանուն հանրապետության» նրան տանում են դեպի հիլյոտինը: 

tarntercum