Արթուր Կոնան Դոյլ. «Չորսի նշանը» (1890 թ. համառոտ)

doyl-znak-chetireoxԼոնդոն: 1888 թ.: Հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսը պատվերների բացակայությամբ ձանձրանում է և իր ընկերոջը՝ բժիշկ Վաթսոնին, ներկայացնում է դեդուկտիվ մեթոդի էությունը: Ջրի կաթիլին նայելով անգամ ուշադիր մարդը կարող է տրամաբանական երզրակացությունների շնորհիվ դուրս բերել Ատլանտյան օվկիանոսի գոյությունը:

Ի երջանկություն Շերլոկ Հոմսի նրա պարապուրդը խախտում է 27-ամյա այցելուն՝ օրիորդ Մորստենը: Պատմում է իր հետ վերջերս տեղի ունեցած տարօրինակ դեպքերի մասին:  Մորը կորցրել է մանուկ հասակում: Հայրը ծառայել է Հնդկաստանում: Տաս տարի առաջ նա վերադարձել է և նախապես հայտնել է այդ մասին դստերը: Գալով հյուրանոց՝ օրիորդ Մորստենը իմանում է, որ իր հայրն անհետացել է: Սկսած 1882 թ.-ից նա յուրաքանչյուր տարի ստացել է մեկական մարգարիտ անանուն բարեգործից: Իսկ Հոլմսին այցելելու օրը նրան խնդրում են երեկոյան գալ «Լիցեում» թատրոնի մոտ՝ ասելով, որ նրա հետ անարդար են վարվել և արդարությունը պիտի վերականգնվի:

Հոլմսը և Վաթսոնը ուղեկցում են օրիորդ Մորստենին: Վերջինս նաև ցույց է տալիս հորից մնացած տաօրինակ մի փաստաթուղթ, որի վրա պատկերված են չորս խաչեր և գրված է՝ «Չորսի նշանը»: Թատրոնի մոտ նրանց հանդիպում է մարդ, որը կառքով տանում է նրանց Լոնդոնի հարավային մասը: Այստեղ նրանք ծանոթանում են ցածրահասակ շեկ մարդու հետ, որը 6 տարի առաջ մահացած մայոր Շոլտոյի որդիներից մեկն է: Նրա անունն է Թադեուշ Շոլտո: Նրա հայրը և հանգուցյալ Մորստենը միասին ծառայել են Հնդկաստանում: Շոլտոն այնտեղ հանկարծ հարստանում է և 11 տարի անց վերադառնում է Անգլիա՝ իր հետ բերելով թանկարժեք իրեր և հնդիկ ծառաներ: Թե որտեղ է գանձը և ինչպես է նա ձեռք բերել այն, մայորը մինչ ի մահ ոչ ոքի չի պատմում: Մահամերձ նա իր մոտ է կանչում որդիներին և պատմում  է, թե ինչպես է մահացել Մորստենը: Երբ Մորստենը իր հերթին վերադառնում է Հնդկաստանից և պահանջում է գանձերի իր բաժինը, ընկերները վիճում են: Մորստենը ուներ հիվանդ սիրտ և կաթված է ստանում: Ընկնում է հատակին և գլուխը վնասելով, իսկույն մահանում է: Վախենալով, որ իրեն կմեղադրեն սպանության մեջ՝ Շոլտոն թաքցնում է մարմինը և ոչինչ չի ասում դստերը: Շոլտոն նաև մտադիր է որդիներին ասել, թե որտեղ է պահում գանձը, սակայն նրան խանգարում է պատուհանի մեջ երևացած սարսափելի դեմքը: Նա մահանում է, առանց գաղտնիքն  ասելու: Եղբայր Շոլտոները ամեն տարի մարգարիտ են ուղարկում օրիորդ Մորստենին: Այդ տարիների ընթացքում նրանք անհույս փորձում են գտնել գանձը: Միայն նախօրեին ավագ եղբայրը՝ Բարտոլոմյուն, գտնում է այն իր տան ձեղնահարկում: Հաղորդում է այդ մասին Թադեուշին և սա դժվարությամբ համոզում է եղբորը, որ հարստությունից հարկ է բաժին հանել նաև օրիորդ Մորստենին:

Հոլմսը, Վաթսոնը, Թադեուշ Շոլտոն և օրիորդ Մորստենը գնում են Բարտոլոմյուի մոտ, սակայն գտնում են նրան սպանված իր սենյակում թունավոր փոքրիկ նետով, իսկ գանձերը գողացված են: Սեղանին է փակցված թղթի կտոր, որի վրա գրված է՝ «Չորսի նշանը»: Մանր հետքերը թույլ են տալիս Հոլմսին եզրակացնել, որ հանցագործները երկուսն են: Մեկը նախկին կալանավոր Ջոնաթան Սմոլն է, իսկ մյուսը Անդամանյան կղզիների վայրենի է: Վայրենին ներս է թափանցել ձեղնահարկից, սպանել է Շոլտոյին, հետո ներս է թողել Ջոնաթան Սմոլին, օգնել է նրան դուրս գալ պատուհանից, փակել է պատուհանը, իսկ ինքը փախել ձեղնահարկով, ինչպես որ եկել էր: Ոտքը թրջել է կրեոզոտի մեջ, այնպես որ Հոլմսը Թոբի անունով շան միջոցով գնում է նրա հետքերով և հասնում գետին, որտեղ իմանում է, որ հանցագործները վարձել են «Ավրորա» կոչվող կատերը: Հոլմսը նավաստու հագուստով շրջում է դոկերում և կարողանում է պարզել, թե որտեղ է «Ավրորան»: Սքոթլենդ Յարդի ոստիկան Էթելնի Ջոնսի և Վաթսոնի հետ Հոլմսը ոստիկանական կատերով հետապնդում է հանցագործներին, որոնց մոտ է Շոլտոյի սնդուկը: Վայրենուն հետապնդման ժամանակ սպանում են, քանի որ սա սկսում է թունավոր նետեր արձակել:

Վաթսոնը սնդուկը տանում է օրիորդ Մորստենին, սակայն պարզվում է, որ այն դատարկ է: Բժիշկը ուրախ է, քանի որ հարստությունը արգելք էր իր և օրիորդ Մորստենի միջև, որին նա հասցրել է սիրահարվել: Հիմա կարող է հանգիստ սեր խոստովանել և ամուսնության առաջարկ անել:

Սմոլը, տեսնելով, որ ոստիկանները հասնում են իրենց ետևից, Թեմզի ջրերին է հանձնում գանձերը: Նա իրականում չէր ուզում սպանել Բարտոլոմյու Շոլտոյին: Դա արել էր վայրենին առանց իր իմացության: Նախկին կալանավորը պատմում է իր կյանքի պատմությունը: Եղել է բրիտանական բանակի զինվոր Հնդկաստանում: Ոտքից զրկվել է կոկորդիլոսի հետ հանդիպման արդյունքում: Աշխատել է պլանտացիաների վերակացու: Երկրում սկսվում է ապստամբություն: Նա շտապում է Ագրա, որտեղ հանձնարարություն է ստանում պահպանել ամրոցի մուտքերից մեկը: Նրա հետ են 2 սիկխեր: Նրանք բռնում են Սմոլին և ընտրության առաջ դնում՝ կա´մ լինել նրանց հետ, կա´մ լռել հավետ: Պատմում են իրենց նախագծերի մասին: Հյուսիսում ապրում է հարուստ ռաջա: Իր հարստության մի մասը նա հրամայել է ծառա Ախմետին պահել Ագրայի ամրոցում: Սիկխերը և նրանց ընկերը, որը ուղեկցում է Ախմետին, ուզում են սպանել նրան և զավթել սնդուկը: Սմոլը երդվում է միանալ նրանց: Չորսով ի կատար են ածում նախագիծը: Գրում են հավատարմության «Չորսի նշանը»: Սակայն սպանության համար բոլորին  էլ մահավճիռ է սպասում: Սմոլը բանտապահներ Մորստենին և Շոլտոյին խոստանում է հայտնել սնդուկի վայրը, եթե սրանք իրենց չորսի համար փախուստ կազմակերպեն: Շոլտոն, որը գնում է սնդուկի ետևից, բոլորին խաբում է և մենակ վերադառնում է Անգլիա: Սմոլն այդ օրվանից ապրում է վրեժի գաղափարով: Բանտից փախչում է իր վայրենի ընկերոջ՝ Տոնգոյի օգնությամբ: Անգլիայում հարմար առիթի է սպասում: Հենց նա էր պատուհանից ներս նայել այն օրը, երբ մահամերձ Շոլտոն պատմում էր որդիներին գանձերի մասին: Բարտոլոմյուի սպանության համար պարանով ծեծել է Տոնգոյին:

Գանձերը ոչ ոքի չեն հասնում: Բժիշկ Վաթսոնը ստանում է օրիորդ Մորստենին, Էթելնի Ջոնսը՝ հանցագործության բացահայտողի փառքը, իսկ Հոլմսը ՝ կոկաինի չափաբաժին:    

tarntercum