Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանիխնամակալությունը անցնում է նրա որդուն՝ ԱրաԳեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում էՆինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնումԱրային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: ՍակայնՆինոսի տարփասեր կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսածլինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայնամուսնու ահից չի համարձակվում անել դա։
Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործոլու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով,բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելելՆինվե, և այստեղ կա´մ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կա´մ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում էնրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ուաղաչանքներով, սակայն անարդյունք։
Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմպատերազմելու։
Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում էԱյրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։
Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարացուներին՝դիակների մեջ գտնելու իր տենչալի տարփածուին։ Հայ թագավորին գտնում են մի խումբքաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքիվերնատանը։
Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայիմահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին:
Շամիրամի հույսերն ի դերև են ելնում: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։
Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին ևառատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոցաշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։