Երկինքն ու երկիրը, բոլոր կենդանիներնու բույսերը մեկ խոսքով ստեղծելուցհետո՝ Աստված առնում է հողից մի կտորև նրանից մարդ ստեղծում։ Բնակեցնում է Եդեմում։ Նորաստեղծ Ադամը հիանում էաստծու հրաշալիքների վրա, դիտումանասուններին, թռչուններին ևբույսերին, զարմանում և փառաբանումմեծ վարպետի անունը։ Բայց միայնակ ձանձրանում է: Աստված կրակի ճախրող բոցերից ստեղծում է Ադամի անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։ Ադամը զգում է, որ իր սիրտը կապված է Լիլիթին, իսկ Լիլիթը հիանում է իր չքնաղ պատկերով և Ադամի վրա ուշք չի դարձնում: Ադամը զամբյուղը լցրած պտուղներով ու ծաղիկներով փորձում է շահել Լիլիթիուշադրությունը, սակայն զուր:
Լիլիթը ծաղրում է հողից ստեղծված Ադամին, իսկ իրեն՝ հրեղեն էակին ավելի բարձր է դասում: Լիլիթին հրապուրիչ է թվում օձի վետվետուն, գալարունմարմինը՝ ողորկ, սուր և նետվող։ Նրան այնպես է թվում, թե այն թափանցեց իրմարմնի միջով։ Լիլիթին հետաքրքրում է, թե ինչ կա դրախտից այն կողմ, երկրիվրա։ Իմանալով, որ դա Սատանան է, տարվում է նրան տեսնելու մտքով: Լիլիթի անտարբերությունից խոցված Ադամը գանգատվում է Աստծուն: Աստվածհանգստացնելով Ադամին՝ ճանապարհ է դնում։ Հրեշտակներին պատվիրում է իր մոտ բերել անհնազանդ Լիլիթին և խստագույնս կարգադրում է նրան հնազանդ լինել իր ամուսնուն:
Սակայն չդիմանալով Ադամի գուրգուրանքին, Լիլիթը փախչում է նրանից: Ադամը որոնում է նրան և տեսնում է Սատանայի պարանոցից կախ ընկած ՝տարփաբույր մեկոններով վարսերը պսակված։ Լիլիթ համբուրում է Սատանայի շրթները։ Եվ ծիծաղում են միասին գոհ ու երջանիկ։
Աստված թմրություն է բերում Ադամի վրա և նրա կողից ստեղծում է նոր ընկեր՝Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Ադամին, կարողանա սիրելմիայն նրան և մխիթարել։ Եվան հնազանդ է լինում Ադամին, սակայն Ադամը՝նստած Եվայի կողքին, երբ լսում է վարդենիների շրշյունը՝ նրա մեջ Լիլիթիշունչն է առնում։ Դրախտի բույրերի մեջ Լիլիթի բույրն է զգում և սոխակներիերգերի մեջ՝ Լիլիթի ձայնը։ Երբ Եվան գգվում է Ադամին և իր սև մազերովծածկում է Ադամի դեմքը, Ադամ տեսնում է Լիլիթի ոսկեհուր վարսերը միայն:«Եվա» են հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» է արձագանքում նրա հոգին։
Եվ երբ ճիգ է անում Լիլիթին մոռանալու, գրկում է հավատարիմ Եվային,կրծքին սեղմում և համբուրում— նա այդ ժամանակ Լիլիթին է սեղմած տեսնումիր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին…