Ավետիք Իսահակյան. «Աբու-Լալա Մահարի» (1910 թ. համառոտ)

isahakyan-abu-lala-mahariԱբուԼալա Մահարին,

Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,

Տասնյակ տարիներ ապրեց

Խալիֆաների հոյակապ քաղաքում,

Ապրեց փառքի և վայելքի մեջ,

Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց,

Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,

Սիրեց և փորձեց ընկերներին,

Եղավ ուրիշուրիշ ազգերի հայրենիքներում,

Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:

Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն,

Ճանաչեց և խորագին ատեց մարդուն

Եվ նրա օրենքները:

Բաղդատի հռչակավոր բանաստեղծը` ԱբուԼալա Մահարին, երկար տարիներապրել է փառքի և հարստության մեջ: Ապրել է հոգևոր և աշխարհիկհարստության մեջ, սակայն նրա խորաթափանց հոգին չի կարողանումհանդուրժել աշխարհում տիրող անազնվությունն ու կեղծիքը: Եվ քանի որ նա չունի ո´չ կին, ո´չ էլ զավակներ, իր ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին,վերցնում է սոսկ ամենաանհրաժեշտը և գիշերով, երբ ողջ Բաղդատը քնած է,վերցնում է ուղտերի իր քարավանը, և աննկատ հեռանում իրեն վայելքներ ուդատարկություն պատճառող քաղաքից:

Հիմա նա հասկանում է, որ այն ինչ իրականում ունի, ոչ այլ ինչ է, քանանցողիկ վայելք, որ վաղ, թե ուշ կորցնում է իր արժեքն ու նշանակությունը:Ընկերները, փառքը, պատիվը, սերը, հարստությունը, օրենքը և իշխանությունը սուտ ու անցողիկ են, քանզի հորինված են և կեղծ: Երբ գանձեր ունես,ընկերներդ կողքիդ են, պատվի և հարգանքի ես արժանանում նրանց կողմից:Երբ խոսքդ նրանց օգտին է, ուրեմն իմաստուն ես, գիտուն ու ճշմարիտ ես:Մի՞թե ողջ կյանքի ձգտումը ամբոխի հարգանքն ու մեծարանքը վաստակելն է:Ստանալով` երջանկանում ենք, մեզ գնահատված ենք զգում, բայց գիտակիցդառնալով` հասկանում ենք, որ կյանքը փուչ գործարք է, որտեղ շահում է առավել խորամանկը: Եվ գազաններին ընկեր դառնալը գուցե ավելի լավ է,քան մարդու հետ սեղան նստելը: Գազանները կանխատեսելի են, նրանցիցհարվածը սպասելի է, նրանք վնասը բացահայտ են տալիս. մարդը խորհում ուավելի հաշվենկատ է գործում (Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանցսեղանից պատառ չեմ կտրի, գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմբորենիների): Կինը, սերը, զգացմունքները, կապանքներ են, որ չեն թողնումապրել ազատ, վայելել միայնակության երջանկությունը: Կնոջ սերըհարաբերական է «Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղջուր է տալիս, որմիշտ ծարավնաս», նա սիրում է իրեն սիրողին, սիրում է տանջել, ու աղ ցանելվերքիդ, հետո աղաջուր է տալիս, որ միշտ կախվածություն ունենաս իրենից:Ու ստիպում է ապրել երկընտրանքի մեջ, ապրել նրա հետ ու անպատասխանսիրել կամ թողնել ու հեռանալ (Թողել ենք այնտեղ կի՞նաստվածային, սե՞րերջանկություն, անհուն երազա՞նք.-Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայնշղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք): ԱբուԼալայի քարավանըշարունակում է իր ճամփան լուսնի շողերով լուսավորվող անծայրածիր ուհեքիաթային աշխարհում, որտեղ մարդիկ, քարավան են: Գալիս, անցնում ուգնում են, հեքիաթը կրկնվում է յուրաքանչյուրի համար, բայց հետո աշխարհըփոխվում է: Կոկորդ են կրծում, իրար վնասում, ու փչացնում են գեղեցիկաշխարհը, որ այնքան սիրուն ու ջերմ է: Բայց քարավանները գալիս ու գնումեն, մարդիկ ծնվում ու մեռնում են, բայց աշխարհը կրկին նորովի է դառնումնոր ծնունդի համար, նորովի ու զերծ նախկին սերունդների պղծությունից,այնքան ժամանակ, մինչև նորածինը դառնում է աշխարհը պղծողներից մեկը:ԱբուԼալային ինչոր ուժ մղում է դեպի հայրենիքը: Սիրտը ուզում էվերադառնալ, բանականությունը՝ պայքարում ցանկությունների դեմ, որպեսզիստիպված չլինի հիասթափվել, կրկին դավաճանվել բարեկամների, ընկերների,սիրելիների կողմից: Դավաճանում և ուրանում են բարեկամներն ութշնամիները:

Աբու-Լալան շարժվում է դեպի արևը՝ կյանքի միակ ու ճշմարիտ աղբյուրը:

Աբու Մահարին արծվի նման աչքերն անքթիթ` արևին հառած,

Թռչում էր աննինջ հոգին լուսարբած և երանության ջահերով վառված:

Նրա ետևում լոկ անապատն էր փռված հոլանի` լույսերի ծոցում,

Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն:

Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,

Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը

tarntercum