Պատմությունը, որը հերոսին պատմել է Ավագը, Սեթ անունով միսերմնացանի մասին է: Հայրը վաղուց է մեռել, մոր անունըԵրանուհի է, և Սեթին կոչում են Երանի տղա Սեթ կամ՝ ԵրանիՍեթ: Հերոսը մանրամասն չի հիշում ընկերոջ՝ Ավագի պատմածը,բայց այժմ, երբ գրում է նրա մասին, ում չի տեսել, հիշում է այն,որ Երանի Սեթը գյուղի ամենալավ սերմնացանն է: Սեթն ունի միմայր, մի հին տնակ, երկու բարդի, որի կատարին ամեն տարիծանոթ արագիլը նորոգում է բույնը և պառավ Երանի համարբերում գարնան խնդություն: Հետո գյուղում հարավից լսում ենթնդանոթի առաջին որոտը, և նահանջող թշնամին ետ էդարձնում ձիերի գլուխը, թշնամու թիկունքում պայթում է ապստամբությունը որպեսարձագանք այն առաջին որոտի, որ խրճիթներին ավետեց ազատություն դաշնակցականգերությունից: Հանկարծ գնդակների տարափ տեղում է եղեգնուտների կողմից, որտեղսպիտակ ձիավորների դեմ ամրացել են մի խումբ գյուղացիներ: Սեթը չոքել է չինարուհետևը, և որոտում է նրա հրացանը: Արշավող ձիավորների վախեցած երամը թաց հողերիվրայով գնում է դեպի միայնակ ծառը: Միայն մյուս առավոտ, ընկերները տուն են բերումսպանված սերմնացանի մարմինը: Մայրը չի տեսնում որդու դիակը, ուշաթափ է լինում ևայդ վիճակում մնում չորս օր…
Լեռնային գյուղերում այս շենքը կնմանվեր հին մարագի: Այն եղել է հարթավայրի գյուղիեկեղեցին: Հանել են վարագույրը և սրբերի պատկերները: Այժմ այստեղ աղմկում եներիտասարդ սերնդի զվարթաձայն զրույցները: Եվ ահա Նոյեմբերյան տոներին եղեգնյակտուրով այդ ակումբում եղավ մի սովորական դեպք: Նստարանների վրա իրար են սեղմվելհանդիսականները, աղջիկները զարդարում են բեմը: Անծանոթ մի մարդ՝ հագին հասարակշինել, գալիս է, բարձրանում բեմ և խոսում, պատմում այն չարքաշ օրերի մասին, և մարդիկվերհիշում են պատկերներ, որ անջնջելի դրոշմ են դրել նրանց հիշողության մեջ.պատերազմից չվերադարձած որդիներին, իրենց դառը ապրուստը: Հետո նաանդրադառնում է ապստամբության օրերին, իբրև միակ ելք, թռիչք դեպի ազատությունը,որպես միակ ճանապարհ, որ մարդուն հանեց լուսավոր ափը: Անսպասելի ավարտում էխոսքը, բարձրանում է ծափերի աղմուկը, ապա իջնում է նոր վարագույրը, որ նրանք նվերեն բերել այլ իրերի հետ գյուղական ակումբի համար: Զարմանքի ալիք է գնում մինչևվերջին շարքերը: Վարագույրի վրա նկարված է սերմնացան, փայտե կոտը պարանոցիցկախ, մինչև սրունքները բաց ոտքերով: Լույսի տակ շողում են ոսկեգույն հատիկները, որնա շաղ է տալիս արգավանդ ցելերի վրա: Կարծես Երանի Սեթը լինի: Գիտե՞ր այդ անհայտնկարիչը Երանի Սեթին– դժվար է ասել: Առաջին տպավորությունը մնում է անջնջելի: Քանինոյեմբեր է անցել, ու դեռ մնում է այդ հողաշեն ակումբը, և ծփում է վարագույրը, և բոցաչքերով մի սերմնացան սև հողերի վրա առատությամբ շաղ է տալիս ոսկի հատիկներ:Գալիս է մի պառավ, մաքուր ձեռքով սրբում վարագույրի փոշին, իսկ երբ ոչ ոք չի լինումներսը, պառավ Երանը հանդարտ զրուցում է որդու պատկերի հետ, ապա համբուրում որդուանկենդան ոտքերը: