Ակսել Բակունց. «Մուրոյի զրույցը»

aksel-bakunc1Հերոսն ընկերոջ հետ Մաղդայում են, Ալագյազի լանջիամենաբարձր գյուղերից մեկում: Նստել են քարին, հիացմունքովնայում են դաշտին և փորձում գտնել ծանոթ գյուղերը: Նրանցհետևում Մաղդան է՝ տափարակ կտուրներով նոր տներկանաչների մեջ: Մի քիչ հեռու արտերն են: Հնձվորը երգ էերգում, որն ընդհատվում է, երբ նա կռանում է: Հետևից մեկըսուլում է: Ետ են նայում: Հովիվն է, որ վաղուց տեսել է իրենց:Իջնում է, կաղում է: Անունը Մուրո է: Մի ոտը կարճ է, դեմքըծաղկատար է, ձախ աչքի տակը՝ ճոթռած: Նրա զգեստը, գդակը,դեմքը, ձեռքերը համարյա հողագույն են, բայց մի քաղցրությունկա միամիտ ու կոշտ դեմքին: Ընկերը հարցուփորձ է անում Մուրոյին՝ կարդալ գիտի՞,Լենինի անունը լսած կա՞: Մուրոն կարդալ չգիտի, բայց Լենինի մասին զրույց էլ գիտի ևպատմում է: Լենինը ռուս էր, գնում է ուսումնարան, խնդրում, որ իրեն վերցնեն, չքավոր է,ուզում է ուսում ստանալ: Ընդունում են, սովորում է, խելքի գալիս: Հասկանում է, որաշխարհի վնասը թագավորից է, ուսումնարանի տղաներին առաջարկում էկազմակերպություն ստեղծել և կռիվ տալ: Թագավորը իր հավատարիմ մարդուն ուղարկումէ երկրով մեկ շրջելու, իմանալու, թե ժողովուրդն ինչ է խոսում թագավորից: Մարդըվերադառնում է միայն յոթ տարի անց, պատմում, որ տասներկու տարեկան մի տղա՝ Լենինանունով, թագավորին փորձանք կբերի: Թագավորը հրամայում է աքսորել այդ Լենինին:Քշում են, բայց էլի չի խրատվում: Լենինի եղբայրը, իմանալով, որ եղբորը աքսորել են,որոշում է գնալ ու մորթել թագավորներին: Թագավորը դա էլ է իմանում և բերել է տալիսԱլեքսանին և թրով զարկում: Լենինը արցունք է թափում եղբոր համար, բայց էլիուժեղանում է, ընկերներին առաջարկում «գազեթ» սարքել: Որոշում է, որ պիտի զենքվերցնեն ու կռվեն թագավորի դեմ: Թագավորը հրամայում է մորթել Լենինին: Բայց չքավորբանվորները, մտածելով, թե առանց Լենինի իրենց ով ուղիղություն ցույց կտա, իրենք էլընդդիմանում են թագավորին: Այսպես հավաքվում են ու զենքով գնում թագավորի պալատ:Լենինը թրով ճեղքում է թագավորի գլուխը, երկու կես անում, տապալում նրան:Հարստությունը բաժանում է չքավորների մեջ ու ասում, որ հիմա գնան, հանգիստ ուխաղաղ ապրեն, էլ կռիվ չի լինելու: Այդ մասին որոշում են գրում, և լինում է խորհրդայինիշխանություն: Հարուստների մի մասը մահանում է, մի մասը փախչում, բայց մեկը մնում է:Սա մտածում է հնար գտնել Լենինին վերացնելու համար ու  մի աղջկա է ուղարկում նրամոտ: Սա ասում է, թե խնդիր ունի, ու երբ ֆայտոն են նստում Լենինի հետ, աղջիկը խփում էնրան: Լենինը պատվիրում է չսպանել աղջկան և իմանալ, թե ով է ուղարկել: «Հարուստիփոր-փսոր լե տրորին, էղավ հավասար»: Հետո Լենինը հիվանդանում է և մահանում,ժողովուրդը յոթ օր, յոթ գիշեր սուգ է անում, նրան թաղում մի բարձր տեղ, որ արևին մոտլինի: Մուրոն գնում է: «- Հը, ո՞նց էր….»- հարցնում է հերոսը ընկերոջը:    «-Երբեք չէիսպասի…»:

Ընկերները նստում են մինչև իրիկվա նրբին լազուրը հալչում է մութի մեջ:

Կարծես մութ օվկիանի վրա լողում են հրավառ նավեր

tarntercum