Ակսել Բակունց. «Միրհավ »

aksel-bakuncԱշուն է, պայծառ աշուն… Դիլան դային նստել է հնձանի պատիտակ, ընկուզենու չոր կոճղին: Նա սովորություն ունի ուշաշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտգիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: ՆորահարսՍոնան մոտենում է հնձանին: Պինդ-պինդ փաթաթվում են:Սոնան օձի պես կեռումեռ է անում, փորձում ազատվել նրաբազուկների օղակից, կարոտով խնդրում, հետո անիմաստմաքառումից հոգնած, սրտաբուխ նրան ընծայում իր մարմինը՝ որպես անարատ զոհ: ԱպաՍոնան ամաչկոտ դուրս է թռչում հնձանից՝ ներսը թողներով լաջվարդ շապիկի բույրը:

Նրանք մանկության ընկերներ էին, սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերումբացվում է մուգ մանիշակը: Հետո հասունացան և Սոնային ամուսնացրին: Չորս ամիս անցպատահաբար հանդիպում են, Դիլանը հարցնում է նրա հալը, բայց Սոնան թոթվում է ուսնու փախչում: Հանդիպումը բորբոքում է Դիլան դայուն, բայց մոտիկ լինելու ցանկությունը,իբրև ճախրող թռչուն, այլևս չի իջնում նրա շեմքինՆա միայն գիշերն է տուն գնում:Ամբողջ օրը թափառում է ձորում: Զարթնում է կաքավը: –Կա´խկղա, շա´խկղաԴիլանըերեսը դարձնում է դեպի անտառը, որտեղից կանչում է միրհավը: Այլևս սիրտ չունի իջնելուայգին, տեսնելու հնձանը: Հիշում է Սոնային, թե ինչպես էին խուրձ կրում, միասին ձինստում:

Մթնկա խորշում թպրտում է գիշերահավը: Տերևները խշշում են: Միրհավն է: Նշան էբռնում: Ձորից թռչում են միրհավները, միայն մեկն է թպրտում, ընկնում թփուտների մեջ:Բայց մինչև Դիլան դային կհասնի, որսկան շունն էլ է գնում նրա ուղղությամբ, և շան շունչնու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվում են դեպի արնոտ միրհավը: Անտառապահն էգալիս, բարկանում, որ Դիլան դային փախցրել է նրա զարկած միրհավը և մտրակովհարվածում է նրա ուսին: Երբ ուշքի է գալիս, նրանք արդեն հեռացել էին: Միրհավը թռել էրհեռու

Աշուն է, պայծառ աշուն….Հաջորդ ամառը Սոնան մահանում է երեխայի վրա, ուրիշ աղջիկ էգնում նրա տեղը, Դիլան դային էլ ամուսնանում է, բայց հիշողության մեջ հավիտյանանջինջ մնում է Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները: Արդեն զառամելէ, քայլելիս հենվում է փայտին: Առվակի կողմն է նայում, ժպտում, հիշում Սոնային:Միրհավի պես էր, աչքերը՝ խաղողի սև հատիկներ: Միրհավի պես թռավ՝ հետքից թողնելովտխրություն և դառնաթախիծ հուշեր

tarntercum