Ակսել Բակունց. «Մթնաձոր » (1927 թ. Համառոտ)

aksel-bakunc-mtnaghorՄթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չիեղել։ Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ուվայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից,երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էրզգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։

Վայրի վարազի պես է անտառապահ Պանինը։ Մի հրեշ էանտառապետի տարազով։ Անտառում հանկարծ կերևա,փայտահատի կողքին կկանգնի, կնայի, թե ինչպես հատում էծառը։ Մեկ էլ թաքստոցից դուրս կգա… Լեղապատառփայտահատին մնում է կամ փախչել, կամ օձի պես ծռմռվել Պանինի մտրակի հարվածներիտակ։

Պանինը որսորդ է։ Վեց կատաղի շուն ունի։ Շների հետ որսի է գնում Մթնաձորի խորքը։Պանինից վախենում են: Ոչ ոք չգիտի նրա ազգությունը, հավատը, ծագումը։ Ասում են, որնախկին սպա է, մարդ է սպանել, նստել է բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսիանտառներից մեկում նա իր կնոջն է սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայելէր հոշոտել կնոջը։

Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ունի։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքիցէ հոգում։ Բացուտներում միրհավ է որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարումաղվեսի համար… Եվ եթե Պանինից երկյուղ չի անում, կամ տեղյակ է լինում, որանտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ է անում, ծածուկ մի տեղպահում գիշերով տուն տանելու համար։

Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխըբարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Եվ որովհետև այդօրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավինգերադասեց մի շալակ ցախ տանել տուն։ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց միկոճղի՝ մի քիչ շունչ առնելու։ Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Երևացերկրորդը, երրորդը, հետո՝ Պանինը։ Երբ Պանինը բարձրացրեց մտրակը, Ավին մեջքը ծռեց,գլուխը ձեռների մեջ առավ։ Պանինը կնուտը ետ քաշեց և առաջարկեց կամ քսան ռուբլիտուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Ավինտեղից վեր թռավ և եկած ճամփով գնաց Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքիգինը չուներ։ Ձորում հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Վեր բարձրանալիս զգաց, որ մեկըհետևում է իրեն։ Արջ է: Ավին երեք անգամ կրակեց: Բայց վիրավոր արջը ետևից ընկավ: Ավին շատ մոտ զգաց գազանի տաք շունչը: Ծանր հարվածն իջավ մեջքին, բրդոտ մի թաթճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։ Պանինըսատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա։

Ավին հիմա էլ ողջ է։ Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձանողներից պահված, սրանրա համար տրեխ է գործում։ Ավու հագին չուխա է, ունիսովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կար են անում։ Սակայն գլխի տեղունի մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։ Արջը թաթի միհարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և ողջ զայրույթով իրան քաշելգանգի մորթին, հետն էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։ Ավին շրթունքներ չունի։Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ համրի պեսխոսում է, շունչը քթի խոռոչովն է դուրս գալիս։ Երբ Մթնաձորի անուն են տալիս, երևում է,որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։ Ու չգիտես՝զայրանում է, թե ժպտում հին որսորդը… 

tarntercum