Ակսել Բակունց. «Ձմռան մի գիշեր»

aksel-bakunc1Հունվար: Չորս օր գիշեր-ցերեկ ձյուն է եկել: Փողոցներում ձյանվրա բարակ արահետներ կան, տնից տուն ձգվող, որից ամենիցտրորվածը դեպի գյուղամիջի աղբյուրն է տանում: Եզ ու կովձմռան այդ սաստիկ սառնամանիքին տաք գոմերից ջրելու տանելը դժվարագույն գործ է: Օջախները միշտ վառ են:Ցերեկով երբեմն, երբ արև է անում, շտապ ներս ու դուրս ենանում, տավարը տեղավորում, փայտ ու աթար բերում: Հեղինակը երբեք չի մոռանա ձմռան այդ գիշերը: Երեխաներով կուչ են եկել քուրսու մոտ, ոտքերը վերմակի տակ, իրար մոտեցելու լսում են պապին, որ բարձերին թիկն տված, շորերն առանց հանելու մտել է տեղաշորիմեջ, պատմում է հին օրերից:

Պապի, սուսդուռը չանգռում են, – ընդհատում է նրան հեղինակը:

Քեռին ետ է քաշում դռան հաստ կապը: Ներս է գալիս Ավանը, որը Առաքելի՝ երեխաների հոր հետ գնացել է անտառից գերաններ բերելու: Վայ է կանչում և տնքում: Շորերը,փափախը, տրեխները ձյունով ծածկված, բեղերից, փափախի մազերից սառցի կտորներ ենկախվել: Քեռին մահակի ծայրին փալաս է փաթաթում, գունդ անում դդումի չափ, կոխումսև նավթի կարասի մեջ: Կտուրի վրայով ինչոր մարդիկ են անցնում: Քեռին գոռում է ձիուվրա, որը դժկամությամբ է տաք գոմից դուրս գալիս: Իսկ Ավանը, որ մտել է քուրսու տակ ումիայն գլուխն է երևում, մերթընդմերթ տնքում է, ասում.

Վայ՛, ապերս, վա՛յԷս ի՞նչ փորձանք էր

Ավանը Առաքելի հետ եզները տեղափոխելիս Լուս խաչեր կոչվող տեղում չեն կարողացել բորանից թաքնվել ժայռի ակոսում:

Գետին որ հասանք, Ալա եզանը ոտը սլխկաց, սառնը կոտրեց, քիչ մնաց եզնընկներԱպերը թռավ լուծի վրա, թռնելիս փափախն ընկավՎազ տվի, ընկա ջուրը,փափախը ձեռքս ընկավ, տվի իրենՀասանք Լուս խաչերըԷլ ճար չկար, ոչ ճանապարհէր երևում, ոչ քար, ոչ սարԱպերս թե՝ Ավան, ես եզների մոտ մնամ, դու թռի, հավարըքցի, թե չէ ձյունը մեզ կխեղդիՄինչև հասա, էլ ինչ ասեմ, տարի քաշեց: Ու ցածր ձայնովավելացրեց.

Ինքն էլ մի քիչ քեֆով էրՑուրտը որ նեղում էր, կանգնում էր, բութուլի բերանը բացանումԵզներն էլ էին մոլորվել, փնչացնում էին, թաղվում ձյունի մեջԵրկու գերանթողինք գետի են կողմըՀիմա ով գիտի ձյունը ծածկել է

Քիչ հետո գնացողները գալիս են: Բակում լսվում է ոտների ձայնը, ձիու վրնջոցը: Ներս են գալիս 2 հոգի և բերում Առաքել ապոր մարմինը:  Փեյին են վառում, որ տաքացնեն Առաքելին:

Փորձանքը մարդուց մշտական անպակաս է… – ասում է ջաղացպանը, որը նոր ներս մտածների թվում է: – Էն տարին էլ Սարվանենց ալևորն էր մնացել ձյունի տակԵկա տեսափետացած, գերանի պես մեկնված: Տարանք էլի փեյինը ճեղքեցինք, դրինք մեջը: Մի քիչհետո ետ եկավ

Սակայն Առաքելին ետ բերել չի լինում: Մի քիչ հետո Առաքելը իմաց է տալիս, որ չի շնչում:

tarntercum