Ակսել Բակունց. « Խոնարհ աղջիկը»

bakunts_khonarh_aghjikՀերոսը իր ընկերոջ հետ ձիերով գնում են Ձորագյուղ: Ընկերը այդկածանով գնացել է Ձորագյուղ տասներկու տարի առաջ, հիշումէ երջանիկ մի դեպք, որին ականատես են եղել արահետն ու հինանտառը: Պատմում է հերոսին մի աղջկա մասին, որի դեմքըմնացել է նրա հիշողության մեջ: Այդ օրը նա նոր էր բանտիցդուրս եկել: Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակչերևալ այնտեղ: Սիրով ընդունում է բարեկամի առաջարկը՝ուսուցիչ լինել գյուղում: Ապրում է Օհան ապերի տանը, որտեղչորս հոգով էին՝ ինքը, Օհան ապերը, նրա պառավ կինը և տասըտարեկան Աշոտը: Դպրոցում երեխաները ժիր էին, բոց աչքերովև շատ արագ ընտելանում են իրար: Դասերից հետո միշտ տանն էր: Մութն ընկնելուց հետոգալիս էին Աշոտն ու Օհան ապերը: Նա սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելուհամար ինքն ու Աշոտը երբեմն խանգարում էին նրա քունը:  Երբեմն որսորդ Անտոնի հետգնում էր որսի: Եվ հենց առաջին որսի ժամանակ էլ անտառում տեսնում է այդ աղջկան և միտղայի: Տղան ցախ է դարսում ձյունի վրա մեկնած պարանին, աղջիկը կանգնած է՝ պարանիչափ բարակ ճյուղը ձեռքին: Նրանք նայում են իրենց: Ահա այդ դեմքն է, որ մեխվել էհիշողության մեջ, թեև անցել է տասներկու տարի և այն էլ ի~նչ տարիներ: Իմանում է, որնրա փոքր քույրը սովորում է դպրոցում: Դաս է հորինում, երբ աշակերտները պատմում ենիրենց ընտանիքի անդամների մասին և տեղեկանում, որ աղջկա անունը Խոնարհ է: Եվհաճախ պատրվակներ է գտնում նրանից հարցուփորձ անելու: Մի ամիս հիվանդանում էԽոնարհը: Ձմռանը միայն երկու անգամ է տեսնում նրան: Միշտ ճգնում է իմանալ՝ ժպտա՞ցարդյոք, երբ այդ օրը ետ նայեց, թե միայն իրեն էր թվացել: Բարիկենդանի մի օր տեսնում էԽոնարհին: Նա գունատ է, նիհար: Ավելի բարձրահասակ է թվում, մեջքը բարակ: Իրենտեսնելով՝ ներս է փախչում: Բայց մի օր հանկարծ գալիս է Խոնարհը և ասում, թե հայրընրան ճաշի է հրավիրում: Բայց նա չի գնում: Գալիս է գարունը: Սովորություն կարտարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես և ինքն էլ պատրաստվում էր:Միջոցառմանը տեսնում է Խոնարհին: Ընդմիջումից հետո հանդեսը սկսվելու էր միբանաստեղծությամբ, որ նրա քույրն էր արտասանելու: Խոնարհը հայտնվել է բեմիհետևում և իր գլխի սանրով կոկում է քրոջ մազերը: Խոնարհը իր կողքին է, և նա բռնում էնրա ձեռքը: Աղջիկն ասում է, որ թողնի: Դրանից հետո մի քանի անգամ էլ տեսնում էԽոնարհին: Գալիս է վերջին օրը: Տանն ընտելացել են նրան, և հրաժեշտ տալիս բոլորըհուզվում են: Աշակերտները նրան ծաղիկներ են տալիս, խնդրում, որ ուսուցիչը իրենցչմոռանա: Խոնարհին չի տեսնում: Ճանապարհին կանաչ արտերում քաղհան են անումկանայք, Խոնարհը նրանց մեջ է: Նրանց հայացքներն իրար են հանդիպում, և նրաաչքերում ժպիտ չկա: Հագին նույն գորշ զգեստն է, ինչպես առաջին անգամ անտառում:Ոչինչ չի ասում, գնում է: Հեռվից ձեռքով է անում, բայց աղջիկն իսկույն կռանում է արտիվրա: Դրանից հետո անցնում են տասներկու կռվի, քաղցի տարիներ: Ընկերներըշարունակում են ճանապարհը: Հերոսի ընկերն ասում է նրան, որ նախորդ օրը տեսել էԽոնարհին, որ հավանաբար, իրեն չճանաչեց: Նա ցնցոտիների մեջ էր, ոտքերը բոբիկ,կաշին ճաքճքած: Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա: Ամուսինն անցյալտարի էր մեռել: Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը: Աչքերն առաջվանն էին, բայցառանց փայլի:

Ընկերններն անխոս նստում են ձիերը և անցնում գետակը: Արևն արդեն դեպի մայրամուտ էկախվել:

tarntercum