Ակսել Բակունց. «Բրուտի տղան»

aksel-bakunc1Դիպվածը հերոսին նետել է իր հին Գյունեյ թաղը: Հաստատքայլերով անցնում է այն ճանապարհներով, ուր խաղալով անցելէ իր մանկությունը: Ահա Նեղը, փրփրան ջուրը, քեղի թունավորթփերը: Իր ընկեր Անդոն ասում էր, որ օձերը իրենց լեղինպատրաստում են նրա տերևից: Հերոսը գրում է իր անցած օրերիմասին: Գյունեյից ավելի խորը Դրնգանն է, լռակյաց և աղքատմարդկանց բնակավայրը, որոնք ապրում են քարանձավներում ևբարձրանում են քարե սանդուղքներով: Քարերի վրա բազմացրելեն ընկուզենի: Գյունեյ թաղը արևոտ է, գետի ափին:Ջրաղացները սահմանն են: Քարափի գլխին պահեստն է: Հերոսըպատմում է տարբեր դրվագներ իր և ընկերոջ՝ Անդոյի մանկությունից: Ահա նրա մայրը՝Անա զիզին, հացի կապոցը տալիս է իրենց, որ տանեն դեպի բրուտի քարանձավները: Հացեն տանում Անդոյի հոր՝ բրուտ Ավագի համար: Նրա քարանձավը երկու մասից է՝ առաջիննավելի ցածր, երկրորդը բեմի չափ բարձր: Առաջին մասում «չարխն» է, ջրի կուժը և կավեցեխը. երկրորդ մասում բերնի վրա շարված են դեռ չթրծած կժեր, կուլաներ, գավաթներ ևդորակներ: Քարանձավը դուռ չունի: Անդոն միասին ուտելու համար գնում կանչում էհարևան բրուտին՝ չոլախ Եգորին, որը բարի մարդ է երևում, ինչպես բրուտ Ավագը, ևհերոսին հուզում է հարցը, թե ինչո՞ւ նա գյուղում չի երևում, ինչո՞ւ նրան անվանում են«շաշ»: Պրոմեթեո՞ս է նա՝ բանտարկված բրուտի քարանձավներում, թե՞ մի խեղճ սատիր…

Ապա հերոսը նկարագրում է իրենց գետը՝ Նեղը, որում երեխաները լողանում են մինչևկապտելը: Հետո վերադառնում են այգիների ճանապարհով: Մայրերը իրար պատմում ենորդիների չարաճճի արարքները, գանգատվում նրանցից, իսկ երբ տուն են մտնում, նրանքծլկվում են դեպի ձիթհանքը, իրենց խաղերի իրիկվա տեղը: Հետո պատմում է դպրոցի,դասընկերների մասին: Հիշում է Նուշիկին: Վիզը բարակ, դեղնած աղջիկը: Նրա սև աչքերըխոշոր են ու տխուր: Հաճախ լաց է լինում: Հայր չունի, մայրն էլ ուրիշների համար լվացք էանում: Նուշիկը շփվում է իրենց հետ, մյուսները Անդոյից վախենում են: Մաշոն մի անգամՆուշիկին ասում է, թե նրա մայրը լվացքից մի կտոր է գողացել: Նա արտասվում է, իր մայրըգող չէ: Անդոն դասամիջոցին Մաշոյին ցույց է տալիս դանակ և վախեցնում նրանՈւսուցիչը խլում է դանակը, երբ այդ մասին նրան հայտնում է Մաշոն: Իսկ մայրը տանը չիգտնում իր կեսը ժանգոտ դանակը, որով քաղհանում էր կոտեմի մարգը, և գարնանըփոխարինում այն սուր ոսկրով: Դասարան է մտնում ավագ ուսուցիչը և հայտնում, որ մինչևշաբաթվա վերջը թոշակ չբերողը կհեռացվի դասարանից: Անդոն չի կարող, Անա զիզիիՆարգիզ կովը ցամաքել է, որ կաթը ծախի: Ասում է, թե շուտով հայրը կժերը կտանի Գետերըև թոշակը կլինի: Անդոն ձու է տանում վաճառելու բարձր տների մոտ, ուր ապրում են«ռուսներ», Մաշոն, խանութի տերեր, Ներսես բեյը և այլոք: Սակայն Մաշոյին տեսնելով՝խաբում է, թե ձվերը ծախու չեն. չի ուզում, որ նա իմանա, թե ինքը ձու է ծախում:Մահանում է Նուշիկը: Երեխաները երգում են Նուշիկի համար, բայց Անդոն չի եկել, չիուզում: Նրան հեռացնում են դասարանից: Գերեզմանատանը հայտնվում է Անդոն ու ասում,որ ինքը ուսումնարան էլ չի գնա~…

Անդոն պառկել է կողքի վրա: Նրա դեմքը կոշտացել է, շրթունքները հաստ են: Հանկարծլսվում է աղջկա հնչուն ծիծաղ: Մաշոն է, ում հերոսը սկզբում չի ճանաչում: Նրա մասինասում են, թե լավ աղջիկ չէ, տղաների հետ գնում է բաղերը: Այնտեղ կիթառ են նվագում,նա երգում է: Հիշում են Նուշիկին, մայրը դեռ կա, էլի լվացք է անում: Ամեն երեկոընկերները հանդիպում են: Անդոն թեև կրթություն չունի, բայց նրա աշխարհը ավելիհետաքրքիր է, ավելի խորը, ամեն ինչից և բոլորից տեղյակ է: Առաջարկում է ընկերոջըսովորել, ինքը դաս կտա, բայց Անդոն ժամանակ չունի, գիշերցերեկ գործ ունի:

Հիմա էլ մնում է իրենց քարափը, իբրև հսկայի մատ՝ Ցից քարը իրենց թաղի գլխին: Հասանդառնաշունչ օրերը: Հողի մշակները մրսում են խրամատներում, անվարժ ձեռքերով շարժումհրացանի փակաղակը: Անդոն մոնտյոր է, ով ամեն տեղ լինում է, լսում է, թե ինչ են խոսումտներում հավաքված մարդիկ: Մի անգամ տեսնում է Մաշոյին մի սպայի հետ թևանցուկ, իսկինքը կապկպում է էլեկտրալարը: Դա թշնամին է, ԼեռնաՀայաստանի հետախույզ բաժնիսպան: Եթե իմանար, որ սյունի տակ, պայուսակի մեջ պահված թուղթը կմատներմոնտյորին, ինչպիսի ուրախությամբ սյունից կիջեցներ նրան և կքշեր խոնավ զնդանը:Ճրագները երբեմն թարթում են երկու անգամ, երեք անգամ: Անդոն է այդպես անում, երբնրան պատվիրում է մեկը, որին երբեմն տեսնում է քաղաքի խուլ թաղերից մեկիներքնահարկ տանը: Երբեմն Անդոն քարի տակից հանում է տպագիր առաջին լոզունգը, որստացել են սուրհանդակի հետ: Սև տառերը պողպատի սառնությամբ ասում են՝«Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին…»

Արևմտյան ճակատում, ուր անխորտակելի պարսպի պես կանգնել է 84-րդ բրիգադը,առաջին թեթև ընդհարումներն են: Օղակված քաղաքը դարձել է ռազմական ճամբար: Մի օրթնդանոթի արկը անցնում է քաղաքի վրայով և առաջին պայթյունը կարծես հաստատում է,որ գալիս են: Գայլավաշտերը հրաման են ստանում նահանջի ճանապարհը բռնելու:Հետախույզ բաժնի սպան պատմում է Մաշոյին, թե ամբողջ ձմեռը ձորից սիգնալ է տվել այնտղան, որ իրենց տան առաջ կապում էր էլեկտրալարը: Շվար Մաշոն լցնում է սնդուկները ևլավ չի հասկանում ամուսնու ասածը, ինչպես դժվար դասըՄյուս օրը լեռան հետևիցհրետանին սկսում է ռմբակոծումը: Ձորի կողմից քաղաք է մտնում չորս ձիավոր: Նրանցառաջից գնում է մեկը՝ ոսկեգույն ձիու վրա: Անդոն է: Փռփռացնում են կարմիր դրոշակները:Թնդանոթը խփում է ուղիղ քարափին: Ոսկեգույն ձիավորը ճեղքում է ամայի հրապարակը ևքշում դեպի կամուրջը: Պատշգամբից արճիճ է տեղում գնդացիրը, ձիավորը թեքվում է ուկախվում: Ոտքը մնում է ասպանդակի մեջ, և խրտնած ձին սլանում է, նրա տաք մարմինըքարեքար դիպչելով շաղ է տալիս արյուն և ուղեղԱնա զիզին թաղված է թաղիգերեզմանատանը: Բրուտ Ավագն այլևս չի լացում, աչքերի հետ կարծես ցամաքել ենարցունքի ակները: Քարափին հավաքված տղաները պատմում են բրուտի տղա Անդոյիկյանքն ու մահը: «Ու դեռ մի անգամ ևս համայն աշխարհում մեր թնդանոթները հզորագույնկշառաչեն հին խոսքը. –Խաղաղությո~ւն խրճիթներին, պատերա´զմ պալատներին»: 

tarntercum