Ագաթանգեղոս. «Պատմություն Հայոց»

agatangelos-istoria-armeniaԱգաթանգեղոսի «Պատմությունը» վերաբերում է հայոց պատմության այն շրջանին, երբ Արշակունյաց թագավորությունը ժառանգական է դառնում (Վաղարշ Երկրորդի (186-198) թագավորությունից հետո), Հայաստանը պայքարում է Սասանյան Պարսկաստանի նվաճողական քայլերի դեմ, և Տրդատ Երրորդ թագավորը (287-330) կարողանում է երկրում հզոր իշխանություն հաստատել ու ամրապնդել հայոց պետականությունը։

Երկը բաժանված է հինգ մասերի. ա. Խոսրով և Տրդատ, բ. Գրիգորի վկայաբանությունը, գ. Հռիփսիմյանց վկայաբանությունը, դ. Քարոզ և տեսիլ Գրիգորի, ե. Դարձ Հայոց աշխարհի։

Հայոց Արշակունի թագավորների խնդիրը Սասանյան Պարսկաստանի դավերին ևներխուժմանը լուրջ հակափաստարկ առաջադրելն է։ Սասանյան Արտաշիրը սպանելովպարթև Արտավան Երրորդ թագավորին՝ ինքն է բարձրանում գահ։ Հայոց Խոսրովթագավորը երկար տարիներ հաջող պատերազմներ է վարում Արտաշիրի դեմ։ Այդ ժամանակ սա որոշում է դավադրությամբ հաղթել Խոսրովին: Հայաստան է ուղարկումպարթև Անակին, որը կեղծ մտերմություն հաստատելով Խոսրովի հետ, որսի ժամանակդավաճանաբար սպանում է նրան։ Զայրացած հայ նախարարները բնաջնջում են Անակիտոհմը, իսկ Արտաշիրն այդ ընթացքում տիրում է Հայաստանին և կոտորում Խոսրովիսերունդը։ Նրա ձեռքից ազատվում են երկու մանուկներ՝ Խոսրովի որդի Տրդատը և Անակիորդի Գրիգորը, որոնց փախցնում են Բյուզանդիա։ Տրդատը, երբ մեծանում է,բյուզանդացիների օգնությամբ վերադարձնում է  հայրենի գահը, իսկ ԳրիգորըԿեսարիայում քրիստոնեական կրթություն ստանալով, որոշում է քավել իր հոր՝ Անակիմեղքը և ծառայության է անցնում Տրդատի մոտ։

Հայոց աշխարհում Գրիգորը քրիստոնեություն է քարոզում, որի համար ստանում էԼուսավորիչ անունը։ Տրդատ թագավորը չկարողանալով ստիպել նրան հրաժարվել քրիստոնեությունից, երկար կտտանքների ենթարկելուց հետո գցում է ԱրտաշատիԽորվիրապը։

Այդ ժամանակ արևմտյան կողմերից Մեծ Հայք են գալիս հալածված քրիստոնյա կույսեր ևապաստան գտնում մայրաքաղաք Վաղարշապատի մոտ։ Հայոց արքա Տրդատը, լսելովՀռիփսիմե կույսի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան։

Խստակրոն կույսը մերժում է հեթանոս արքային։ Կույսին բռնությամբ տանում են պալատ։Հռիփսիմեն, հոգով զորացած, խիզախորեն դիմադրում է և փախչելով ապարանքից նորիցապաստանում է հնձանում։ Զայրացած թագավորի հրամանով գեղեցկուհի Հռիփսիմեն ևմյուս բոլոր կույսերը դատապարտվում են մահվան։

Այսուհանդերձ Հռիփսիմեի դիմադրությունը և մահը խիստ ազդում են Տրդատի վրա։Դառնացած արքան իր վիշտը մոռացության տալու համար գնում է որսի։ Սակայն պատուհասվում է, վայր է ընկնում կառքից և վարազի կերպարանք է ստանում։ Վարազդարձած արքային կարողանում է բուժել Խորվիրապից բերված Գրիգորը։ Տրդատըքրիստոնեություն է ընդունում և Գրիգորին կարգում հայոց քահանայապետ։

Պատմվում է, թե ինչպես հայոց քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը շրջելով հայկականգավառներում, քանդում է հեթանոսական տաճարների բագինները և վերածում է դրանքքրիստոնեական տաճարների:

Քրիստոնեությունը ողջ երկրում տարածելուց հետո Գրիգորը հեռանում է Դարանաղյացգավառի Մանյա այրք լեռը և ճգնում է այնտեղ, բայց երբ Տրդատ արքան պատրաստվումէ այցելել Հռոմի Կոստանդիանոս կայսրին, արքայի և բազմամարդ պատվիրակության հետգնում է Հռոմ, իսկ վերադարձից հետո նորից առանձնանում է՝ այս անգամ մինչև իր մահը։

«Պատմություն Հայոցը» սկզբնաղբյուր է եղել Մովսես Խորենացու համար, իսկ առաջին անգամ հիշատակվում է Ղազար Փարպեցու կողմից: 

tarntercum